Ադրբեջանից եւ Հայաստանից բանջարեղենի ներկրման արգելքը Կրեմլի խնդիրը չէ, այլ պրոֆիլային գերատեսչության առանձնաշնորհը: Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին: Ավելի վաղ հաղորդվել է, որ դեկտեմբերի 10-ից «Ռոսսելխոզնադզորը» արգելում է Ռուսաստան լոլիկի ու խնձորի ներկրումը Ադրբեջանից` այդ երկրից արտադրանքներում վնասատուների, մասնավորապես պտղաբանջարեղենի արտադրանքում (լոլիկ, խնձոր) հարավամերիկյան լոլիկի ցեց եւ արեւելյան ցեց հայտնաբերեու պատճառով: Բացի այդ, դեկտեմբերի 14-ից արգելվում է Ռուսաստան լոլիկի եւ պղպեղի ներկրումը Արմավիրի մարզից Pepino mosaic վիրուսի հայտնաբերումից հետո: Պրոֆիլային գերատեսչությունը, Պեսկովի խոսքով, չպետք է նման գործողությունները համաձայնեցնի Կրեմլի հետ: «Բնականաբար, նման գործողություններն արվում են կառավարության հետ համագործակցության շրջանակներում եւ կան հստակ չափանիշներ, որոնց համաձայն կայացվում են նման որոշումները: Դուք գիտեք, որ այդ որոշումները կապված են վիրուսների հետ, եւ պանդեմիայի պայմաններում, իհարկե, դրան հատուկ ուշադրություն է հատկացվում: Գերատեսչությունը նման պարտավորություն չունի՝ համաձայնեցնել գործողությունները Կրեմլի հետ»,-պատմել է Պեսկովը:
12:10
12:03
11:49
11:05
10:42
10:23
10:09
09:57
09:43
09:28
09:05
20:04
14:23
14:08
13:52
13:37
13:21
13:15
13:02
12:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01