ՀՀ ոստիկանությունում սեպտեմբերի 13-ին կայացել է Skype-ի միջոցով հերթական ուղիղ կապը, և զանգահարողներն իրենց հետաքրքրող հարցերն են ուղղել ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ, ոստիկանության գնդապետ Մնացական Բիչախչյանին: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքը, որի հաղորդագրության մեջ նշված է. «Զանգահարել է ազգությամբ հայ ԱՄՆ քաղաքացին և հայտնել, որ ց անկանում է ժամանել հայրենիք : Նրան հետաքրքրում էր, թե ինչ ժամկետով կարող է գտնվել Հայաստանում և երկարաժամկետ բնակվելու դեպքում ինչ փաստաթուղթ է անհրաժեշտ:
Մեր հայրենակցին տեղեկացվել է, որ առանց կացության կարգավիճակը հավաստող փաստաթուղթ ստանալու նա կարող է Հայաստանում գտնվել մեկ տարվա ընթացքում 180 օր: Նշվածից ավելի ժամկետով բնակվելու նպատակով կարող է դիմել անձնագրային և վիզաների վարչություն՝ կացության կարգավիճակ ստանալու:
Քաղաքացուն նաև տեղեկացվել է, որ ազգությամբ հայ լինելու հանգամանքն արդեն իսկ բավարար է կացության կարգավիճակ ստանալու դիմում ներկայացնելու համար: Հայաստանից զանգահարած քաղաքացին ցանկանում էր տեղեկանալ, թե Լյուքսեմբուրգից Հայաստան ժամանելու համար արդյոք անհրաժեշտ է ստանալ մուտքի վիզա:
Զանգահարողին տեղեկացվել է, որ Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հոկտեմբերի 4-ի թիվ 1255-Ն որոշման համաձայն՝ Լյուքսեմբուրգի, այդ թվում և մի շարք պետությունների քաղաքացիների համար 2013 թվականի հունվարի 10-ից սահմանվել է Հայաստան առանց մուտքի վիզայի այցելությունների ռեժիմ: Նրանք առանց կացության կարգավիճակի Հայաստանում կարող են գտնվել մեկ տարվա ընթացքում 180 օր ժամկետով:
Հաջորդ ուղիղ կապը տեղի կունենա սեպտեմբերի 20-ին՝ Երեւանի ժամանակով ժամը 11-ից 13-ը:
ՀՀ ոստիկանության Skype-ի հասցեն` Armenian Po lice:
Հարցեր կարելի է ուղարկել նաև [email protected], [email protected] էլեկտրոնային հասցեներին»:
14:05
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
10:04
09:42
09:14
00:00
00:00
00:00
00:00
16:29
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47