Ֆրանսիայի` ծայրահեղականության դեմ պայքարի քաղաքականության էությունը խեղաթյուրվել է եւ իսլամաֆոբ չէ, ասել է Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Իվ Լե Դրիանը Դոհա կատարած այցի ժամանակ:
Փարիզը քննադատության է ենթարկվում որպես իսլամիստական արմատականությունը ճնշող ներկայացված օրինագծի համար, որը խստացնում է կրոնական կրթության եւ բազմակնության կանոնները` ծայրահեղականների կողմից իրականացված մի շարք հարձակումներից հետո:
Ժան-Իվ Լը Դրիանն ասել է, որ հարձակումներից հետո «մեր դիրքորոշումները եւ հայտարարությունները (ծայրահեղականության դեմ պայքարի վերաբերյալ) հիմնականում խեղաթյուրվել են` մեր երկրի դեմ արշավի շրջանակներում: (Մեր դիրքորոշումը) կարող էր սխալ ընկալվել հավատացյալների կողմից, ովքեր, գուցե, անհարգալից վերաբերմունք են զգացել իրենց հավատալիքների նկատմամբ,- ասել է Լե Դրիանը:- Մենք խորապես հարգում ենք իսլամը»:
Ֆրանսիայի եւ մուսուլմանական երկրների միջեւ լարվածությունը սրվել էր նախագահ Էմանուել Մակրոնի հայտարարությունների պատճառով Մուհամեդ մարգարեի ծաղրանկարների կապակցությամբ:
Չնայած Կատարն ուղղակիորեն չի քննադատել Ֆրանսիային, որոշ հայտնի կատարցի ռիթեյլերներ ի պատասխան բոյկոտել են ֆրանսիական ապրանքները:
Լե Դրիանի հետ միասին ելույթ ունեցած Կատարի արտաքին գործերի նախարար շեյխ Մուհամեդ բեն Աբդուլռահման Ալ-Թանին հայտարարել էր, «բռնի ծայրահեղականությունը որեւէ կրոնի հետ կապված չէ»: «Մենք պետք է ամուր կերպով պայքարենք իսլամաֆոբ խոսքի դեմ, ինչպես աշխարհն է պայքարում ռասիստական հռետորաբանության բոլոր ձեւերի դեմ»,- ասել է նա:
15:04
14:52
14:36
14:23
14:09
13:56
13:45
13:32
13:13
12:58
12:35
12:14
12:03
11:38
11:24
11:10
10:59
10:48
10:33
10:15
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:43
09:35
09:24
09:16
09:02
09:57
09:45
09:34
09:26
09:15
09:02
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02