«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Արցախում եղած պատերազմի 44 օրերին, ԱԺ պետաիրավական հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը երբ Մոսկվա է մեկնել, ռուսական կողմից դժգոհություններ է ստացել ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանի վերաբերյալ։ Բանն այն է, որ ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նիստերից մեկի ժամանակ վերջինս ոչ միայն անգելերեն լեզվով է ելույթ ունեցել, այլ նաեւ ռուսական պատվիրակության ներկայացուցիչների հետ անգլերեն լեզվով է հաղորդակցվել, որն էլ դժգոհությունների պատճառ է դարձել, թե ինչու է Կովկասի բնակիչ, իրենց ռազմավարական գործընկերը ռուսերենի փոխարեն այլ լեզվով խոսում: Ռուսական կողմը պատերազմի օրերին Վարդանյանին փակուղում է դրել, թե ինչու են իրենցից օգնություն պահանջում, բայց այլ վերաբերմունք ցույց տալիս օտար ատյաններում։ Վլադիմիր Վարդանյանն էլ ռուսական կողմի դժգոհության մասին հարցը բարձրաձայնել է «Իմ քայլը» խմբակցության նիստերից մեկի ժամանակ, որին ներկա է եղել հենց Հայկ Կոնջորյանը: Վերջինս էլ շտապել է արդարանալ, թե միայն ելույթն է եղել անգլերենով, եւ ռուսական կողմի դժգոհությունն էլ արդարացի չէ: Այս միջադեպի եւ դժգոհության շուրջ երեկ «Ժողովուրդ» օրաթերթը փորձել է մեկնաբանություն ստանալ ԱԺ պետաիրավական հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանից, սակայն վերջինս ասաց, թե նման միջադեպ չի հիշում»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
20:53
17:14
16:52
16:15
14:14
13:59
13:45
12:36
12:18
12:03
11:46
11:33
11:13
10:46
10:24
10:04
09:34
09:03
13:35
13:14
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:52
09:44
09:33
09:14
09:02
09:52
09:44
09:32
09:15
09:01
09:46
09:33
09:16
09:02
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03