Մենք պարտավոր ենք մեր սահմաններն ամուր պահելով պարտադրել խաղաղություն: Այս մասին այսօր՝ ապրիլի 29-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մկրտիչ Մինասյանը: «Ուրիշ ճանապարհ չկա, միայն պարտադրանքով է հնարավոր: Պետք է երկրում առողջ մթնոորտ լինի, պետք է պահպանենք բանակին նեցուկ կանգնելու մթնոլորտը»,- ասաց նա: Մկրտիչ Մինասյանի խոսքով՝ չի բացառվում է, որ պատերազմը նորից սկսվի: «Բանակցություններ հնարավոր են, իհարկե, ուշ թե շուտ դրանք լինելու են, որովհետեւ չկա մի պատերազմ, որ վերջիվերջո բանակցությունների սեղանի կողք չնստեն, իսկ թե երբ են լինելու, ապագան ցույց կտա: Պատերազմի վտանգ կա, պետք է պատրաստ լինենք»,- ասաց նա: Մկրտիչ Մինասյանը նշեց, որ իր կարծիքով, Ռուսաստանի հետ մեր հարաբերություններն այսուհետեւ ընդլայնվելու են, համագործակցությունն ավելի արդյունավետ է դառնալու: «Աշխարհաքաղաքական տեսակետից այս տարածքում մենք պետք է հստակ իմանանք, որ Ռուսաստանը եւ մյուս մեծ պետություններն իրենց շահերն ունեն եւ մենք որպես պետություն նույնպես մեր շահն ունենք: Մենք պետք է արժանապատիվ կեցվածք ունենանք: Շատ դժվար, դիվանագիտական եւ քաղաքական խնդիր է, կարծում եմ՝ մեր եւ դիվանագիտական կորպուսը, եւ քաղաքական ղեկավարությունը կամք, կորով ու հմտություն ունի, որ պաշտպանելով մեր շահերը, մեր գործընկերներին չվանենք մեզնից»,- ասաց նա:
17:48
17:33
17:06
16:45
16:23
16:09
15:36
15:03
14:33
14:02
13:23
13:04
12:38
12:35
12:12
12:03
11:45
11:23
11:09
10:46
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55