ԱՄՆ-ն ծրագրում է պատժամիջոցներ սահմանել Թուրքիայի դեմ` կապված նրա կողմից ռուսական S-400 զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերի ձեռքբերման հետ: Այս մասին Bloomberg-ին հայտնել է երկու աղբյուր։ Այս մասին գրում է ermenihaber-ը։
Աղբյուրների հաղորդած տվյալներով՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է պետքարտուղար Մայք Պոմպեոյի կողմից առաջարկված և «Պատժամիջոցների միջոցով Ամերիկայի հակառակորդների դեմ պայքարի մասին» (CAATSA) օրինագծի շրջանակում Անկարայի դեմ պատժամիջոցներ սահմանելու մասին միջոցառումների փաթեթը։
Նշենք, որ պատժամիջոցների բովանդակության վերաբերյալ դեռ ոչ մի տեղեկություն չի տարածվել:
Իսկ «Reuters» գործակալությունը՝ վկայակոչելով իր աղբյուրներին, հայտնել է, որ հիշյալ միջոցները ուղղված կլինեն հանրապետության պաշտպանական արդյունաբերության քարտուղարության ղեկավար Իսմայիլ Դեմիրի դեմ:
Նշվում է, որ այդ երկար սպասված քայլն ամենայն հավանականությամբ կբարկացնի Անկարային և լրջորեն կբարդացնի հարաբերությունները նորընտիր նախագահ Ջո Բայդենի վարչակազմի հետ։
Հիշեցնենք, որ S-400-ների պայմանագիրը Թուրքիայի և Ռուսաստանի միջև ստորագրվել է 2017-ին։ Առաջին խմբաքանակը Թուրքիա մատակարարվեց 2019թ. հուլիսին։ Ռուս-թուրքական գործարքը լուրջ ճգնաժամ էր առաջացրել թուրք-ամերիկյան հարաբերություններում։
«CAATSA» օրինագծով նույնիսկ նախատեսվում է սահմանափակել ամերիկյան զենքի վաճառքը Թուրքիային և կոչ է արվում պատժամիջոցներ կիրառել թուրք բարձրաստիճան պաշտոնյաների դեմ։
15:04
14:52
14:36
14:23
14:09
13:56
13:45
13:32
13:13
12:58
12:35
12:14
12:03
11:38
11:24
11:10
10:59
10:48
10:33
10:15
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:43
09:35
09:24
09:16
09:02
09:57
09:45
09:34
09:26
09:15
09:02
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02