«Այսօր իրականացնում էինք անհնազանդության ակցիաներ։ Դավաճան Նիկոլի հրամանով մեր ընկերներից շատերին, մի քանի հարյուրների բերման են ենթարկել ոստիկանության բաժիններ, նաև՝ ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանին», - Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով «արժանապատվության երթի» ժամանակ՝ Ֆրանսիայի հրապարակում, ասաց «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը։
Ըստ նրա, այդ քայլով նա փորձում է ջլատել իրենց պայքարը։ «Բայց արդյոք կստացվի նրան կասեցնել մեր պայքարը»,- երթի մասնակիցներին հարցրեց Ա. Վանեցյանը։
Արձագանքը եղավ՝ «ոչ»։ Ընդդիմադիր քաղաքական գործիչը, որ ելույթ էր ունենում մի մեքենայի վրա կանգնած ու բարձրախոսով, որպեսզի հավաքի մասնակիցները տեսնեն ու լսեն նրան, խոստովանեց, դա իր համար անսովոր վիճակ է, սակայն ստիպված է։ «Մենք անդրդվելի ենք, անպայման հաղթելու ենք։ Այսօր մեր երթն ինքնաբուխ էր, ունի երկու խորհուրդ՝ միացում, բոլորը պետք է միանան հանուն հայրենքի փրկության, երկրորդ խորհուրդն այն է, որ մենք անպայման հաղթելու ենք, ունենալու ենք երկիր առանց դավաճան իշխանությունների։ Շատ կարժ ժամանակում հասնելու ենք արդյունքի, որևէ մեկը չկասկածի։ Մենք արժանապատիվ ժողովուրդ ենք, մեր արժանապատվության համար պայքարելու ենք մինչև վերջ»,- ասաց Ա.Վանեցյանը։
«Հաղթանակ», «Հաղթանակ», «Առանց Նիկոլ Հայաստան», «Առանց Նիկոլ Հայաստան»՝ սկսեցին վանկարկել քաղաքացիները։ Նա կրկնեց, որ սա կուսակցական պայքար չէ, այստեղ ներկայացված է հայ ժողովուրդը, պայքար է հանուն Հայաստանի Հանրապետության։
«Մինչև նոր հանդիպում։ Վաղվանից սկսած շարունակելու ենք մեր անհնազանդության ակցիաները։ Փաշինյանի հեռացումը մեր ժողովրդի գրեթե 100 տոկոսի պահանջն է։ Այդ պահանջը նրանք պարտավոր են կատարել։ Մենք ստիպելու ենք, որ նրանք այդ պահանջը կատարեն»,- ասաց Ա. Վանեցյանը։
Աղբյուր՝ Panorama.am
12:43
12:19
11:53
11:46
11:26
11:15
11:06
10:39
10:16
10:02
20:13
19:57
19:25
19:04
18:44
18:21
18:09
13:23
13:09
12:53
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03