Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) հերթական նստաշրջանը տեղի կունենա հունվարի 25-28-ը` խառը ձեւաչափով: Այս մասին ասվում է կազմակերպության հաղորդագրության մեջ, որը տարածվել է ուրբաթ օրը, փոխանցում է ՏԱՍՍ-ը: «ԵԽԽՎ հաջորդ նստաշրջանը կանցկացվի 2021 թվականի հունվարի 25-ից 28-ը հիբրիդային ձեւաչափով, ինչը դրա անդամներին թույլ կտա հեռավար կերպով կամ անձամբ ներկա գտնվել Ստրասբուրգում»,- ասվում է հաղորդագրության մեջ: Կազմակերպությունում պատմել են, որ ձմեռային նստաշրջանի ընթացքում վեհաժողովը կընտրի իր նախագահին, ինչպես նաեւ` Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) դատավորներին: «ԵԽ Նախարարների կոմիտեում Գերմանիայի նախագահության շրջանակներում վեհաժողովի առջեւ ելույթ կունենա Գերմանիայի արտաքին գործերի նախարար Հեյկո Մաասը եւ կպատասխանի մասնակիցների հարցերին,- հայտնել են ԵԽԽՎ-ն:- Եվրախորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ-Բուրիչը նույնպես հանդես կգա հայտարարությամբ եւ կպատասխանի հարցերին»: Կազմակերպությունում նաեւ հավելել են, որ նիստի մասնակիցները կքննարկեն կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի օգտագործման, ԵԽ անդամ երկրներում հասարակական կազմակերպությունների գործունեության հետ կապված հարցեր, ինչպես նաեւ` քրոնիկ հիվանդություններով տառապող մարդկանց խտրականության խնդիրը: «Բանավեճեր կանցկացվեն Լեհաստանում եւ Մոլդովայում դատավորների անկախության, ինչպես նաեւ ՄԻԵԴ որոշումների կատարման վերաբերյալ,- նշել են ԵԽԽՎ մամուլի ծառայությունում:- Կքննարկվի Վրաստանում խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ զեկույցը: Վերջապես, գագաթնածողովը կորոշի իր դիրքորոշումը 2319 (2020) բանաձեւի հետ կապված կանոնների փոփոխության հարցում, որում սահմանված է կազմակերպության առջեւ մասնակից երկրի կողմից իր ստանձնած պարտավորությունների լուրջ խախտմանն արձագանքելու ընթացակարգը»:
12:43
12:19
11:53
11:46
11:26
11:15
11:06
10:39
10:16
10:02
20:13
19:57
19:25
19:04
18:44
18:21
18:09
13:23
13:09
12:53
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03