Հայաստանի բուժհաստատություններում պատերազմի հետևանքվով վիրավորված զինվորների բուժման գործընթացում դրական դինամիկա է նկատվում: «Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ ՊՆ Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի պետ, բուժծառայության գնդապետ Վահան Գևորգյանը նշեց, որ հանրապետության բուժհաստատությունները դեռ ծանրաբեռնված են, մանավանդ զինվորական հոսպիտալը, բայց, ընդհանուր առմամբ, դրական միտում է նկատվում:
«Ապաքինումներ, դուրս գրումներ, մեծ մասը վերականգնողական փուլում է: Ունենք դեպքեր, երբ արդեն զինվորները վերադառնում են ծառայության: Ասեմ, որ դրանք եզակի դեպքեր չեն, աշխատանքները սովորական ընթացքով առաջ են գնում: Ովքեր առողջանում են, իսկ նրանք փոքր թիվ չեն, վերադառնում են ծառայության»,-ասաց Վահան Գևորգյանը:
Զինվորական հոսպիտալը շարունակում է գերծանրաբեռնված աշխատել, որովհետև այստեղ բազմապրոֆիլ բուժում է իրականացվում, բոլոր զինծառայողները փորձաքննվում են հոսպիտալում: Իրենց հետագա վերականգնողական բուժման, ինչպես նաև ծառայության պիտանելիության խնդիրները վերջնական լուծվում են այդտեղ: Վահան Գևորգյանը վստահեցրեց՝ մասնագիտական խնդիր չունեն, ապահովված են անհրաժեշտ դեղորայքով, սարքավորումներով: Բոլոր հնարավոր պայմանները ստեղծված են զինվորների բուժումը պատշաճ մակարդակով իրականացնելու համար:
«Մեր զինվորները ոչ մի բանի կարիք չունեն, բոլոր կարիքները հոգում ենք: Բուժում, վերականգնում, հաշմանդամության կարգի տրամադրում, զինհաշմանդամների պրոթեզավորում և այլն, հնարավորինս արագ և օպտիմալ ձևով աշխատում ենք: Վստահեցնում եմ՝ մասնագիտական անձնակազմը ջանք ու եռանդ չի խնայում»,-ասաց Վահան Գևորգյանը:
Պատերազմում անձնուրաց կռված մարտիկների կյանքը փրկելու, օր առաջ ոտքի կանգնեցնելու խնդիրը դրված է յուրաքանչյուր մասնագետի առջև: Բժիշկներն իրենց պարտականությունը պարզապես չեն կատարում, ապրում են յուրաքանչյուր զինվորի հետ, կիսում նրանց զգացողությունները թե ընդունելուց, թե ճանապարհելուց: Շաբաթը 7 օր 24 ժամ սկզբունքով աշխատանք է տարվում: Այդ ամենին անդրադառնալիս՝ Վահան Գևորգյանը նախընտրում է շատ չխոսել, ինչպես ինքն է ընդգծում՝ էմոցիաները շատ են:
«Ինքներդ էլ գիտեք, որ մենք զինվորների հետ ապրում ենք, գերծանրաբեռնված աշխատում ենք, մեզ համար պատերազմը դեռ չի ավարտվել»,-հավելեց բուժծառայության գնդապետը:
Վահան Գևորգյանն այս փուլում կարևորեց նաև հոգեբանների աշխատանքը: Առաջին իսկ օրվանից նրանք էլ իրենց բաժին «մարտն են» մղում՝ ամեն պահի վիրավոր զինվորի կողքին լինելով: Բուժծառայության գնդապետը նկատեց, որ մինչև հոգեբանների վերջնական եզրակացություն չի լինում, ոչ ոք դուրս չի գրվում:
ՀՀ կառավարության դեկտեմբերի 10-ի նիստում գործադիրը հավանության արժանացրեց նախագիծ, որով առաջարկվում է Հայաստանի կամ Արցախի Հանրապետության նկատմամբ իրականացված ռազմական գործողությունների արդյունքում տուժած զինծառայողների և ոչ զորահավաքային զորակոչով պատերազմի մասնակիցների (կամավորներ), ինչպես նաև ՀՀ պաշտպանությանը մասնակցած անձանց մարտական գործողությունների մասնակիցների վերականգնողական բուժօգնությունը իրականացնել պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով
20:13
19:57
19:25
19:04
18:44
18:21
18:09
13:23
13:09
12:53
12:03
11:49
11:35
11:18
11:02
17:03
16:45
16:24
16:06
15:43
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03