«Խաղաղություն» հիմնադրամի նախաձեռնությամբ Երասխում դեկտեմբերի 12-ին ՀՀ և ՌԴ օրհներգերի ներքո բացվեց նոյեմբերի 9-ին զոհված ռուս օդաչուների հիշատակին նվիրված հուշատախտակը: Միջոցառումը մեկնարկեց տերունական աղոթքով: Երասխում նաև նախատեսվում է կառուցել հայ և ռուս ազգերի բարեկամության հուշահամալիր: «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն իր ելույթում նկատեց, որ հազարավոր հայ նահատակներին միացան ռուս սպաները, որոնք նոյեմբերի 9-ին իրենց խաղաղապահ առաքելությամբ Հայաստանի օդային տարածքում էին: Նա դատապարտեց Ադրբեջանի կողմից իրականացված այդ ահաբեկչական ակտը: «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը Գագիկ Ծառուկյանի և ողջ կուսակցության անունից իր ցավակցությունը հայտնեց օդաչուների զոհվելու կապակցությամբ: «Զոհված օդաչու խաղաղապահները դարձան հայ և ռուս ժողովուրդների դարավոր բարեկամության մարմնավորողները»,- նկատեց Արման Աբովյանը: ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն էլ հայտնեց. «Այդ խոցումն ուղղված էր ոչ միայն ՀՀ-ի, ՌԴ-ի այլ մեր բարեկամության և, եթե կուզեք, արևելաքրիստոնեության քաղաքակրթության դեմ»: Կարևորելով հայ-ռուսական հարաբերությունները՝ նա շեշտեց, որ Հայաստանում չկա ոչ մի բանական էակ, որը չի կարևորում այդ բարեկամությունը՝ հատկապես վերջին պատերազմից հետո: Աղբյուր` Panorama.am
18:58
17:47
17:26
17:03
15:32
15:21
15:03
14:45
14:18
13:46
13:37
13:24
13:03
12:45
12:22
11:42
11:25
11:14
11:14
10:47
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55