Խորվաթիայում Արեւմտյան Բալկանների բոլոր պետությունների համար գրանցվել է COVID-19-ից մահացության օրական առավելագույն թիվը՝ 78 զոհ, հայտնում է ազգային ճգնաժամային շտաբը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»: Արեւմտյան Բալկանների տարածաշրջանի բոլոր երկրների համար մահացության վերջին հակառեկորդը Խորվաթիան սահմանել էր դեկտեմբերի 1-ին, երբ կորոնավիրուսից 75 հիվանդ էր մահացել: «Անցած 24 ժամվա ընթացքում COVID-19-ի 4135 նոր դեպք է գրանցվել, համավարակի սկզբից վարակվածների ընդհանուր թիվը հասել է 172 523-ի: Անցած օրվա ընթացքում 78 մարդ է մահացել, ընդհանուր առմամբ՝ 2562»,- շաբաթ օրը հաղորդել է ճգնաժամային շտաբը: Նշվում է, որ հիվանդանոցում բուժում է անցնում 2792 հիվանդ, որից 295-ը` միացված է թոքերի արհեստական օդափոխման սարքերին: Շաբաթ օրը Խորվաթիայում ուժի մեջ են մտել նոր սահմանափակող միջոցառումներ՝ կապված առեւտրային ոլորտում համավարակի հետ: Այժմ 10 ք/մ-ից պակաս տարածք ունեցող առեւտրային կետում միայն մեկ հաճախորդ կարող է գտնվել: Ավելի մեծ խանութներում եւ սուպերմարկետներում, կախված տարածքից, մեկ անձի համար տարածքը պետք է լինի 12-20 ք/մ: Խորվաթիայի իշխանությունները նոյեմբերի 28-ից խստացրել են համավարակի դեմ պայքարի նախկին միջոցառումները: Ավելի քան 25 հոգոու մասնակցությամբ բոլոր հանրային միջոցառումներն ու հավաքույթներն արգելված են: Մասնավոր հավաքույթներին եւ տոնակատարություններին կարող է մասնակցել մինչեւ 10 մարդ: Բոլոր հասարակական միջոցառումները եւ տոնակատարությունները կարող են անցկացվել ոչ ուշ, քան ժամը 22։00-ն: Դրսում, որտեղ մարդկանց միջեւ հեռավորությունը մեկուկես մետրից պակաս է, պարտադիր է դիմակ կրելը: Հարսանիքները դադարեցվել են, իսկ հուղարկավորություններին կարող է մասնակցել մինչեւ 25 մարդ:
18:58
17:47
17:26
17:03
15:32
15:21
15:03
14:45
14:18
13:46
13:37
13:24
13:03
12:45
12:22
11:42
11:25
11:14
11:14
10:47
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55