Երեկ ես առաջին անգամ զգացի այն կատաստրոֆիկ շոշափելի ու վախենալու չափ զգայուն ատելությունը, որ հայը ունի աթոռից անդառնալիորեն կառչած այդ մարդու հանդեպ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը` անդրադառնալով երեկ երեկոյան Վարչապետ Նիկոլ Փաշինյանի շուրջ զարգացումներին:
«Երեկ ուշ երեկոյան մայրաքաղաքը պարալիզացված էր: Նիկոլի կեցավայրն ու կառավարության շենքը շրջափակված էին ոստիկանական հատուկ ջոկատայիններով, ԱԼՖԱ ջոկատով, ոստիկանական ուժերին տրված էր առաջին աստիճանի N1 տագնապ: Ավելի ուշ Նիկոլի կեցավայրի մոտ հայտնվեց նաև ուղղաթիռ: Հայաստանն ու Սփյուռքը սրտատրոփ սպասում էր, որ գուցե մի կաթիլ արժանապատվություն պատահաբար կգտնի, կամ թիմակիցների մեջ կգտնվեն հայրենիք սիրողներ ու այլևս պարտադրաբար կստիպեն հրաժարական տալ: Ես սպասումի նման ժամեր չէի տեսել, երբ մարդիկ իրար էին զանգում ու փորձում հասկանալ`տվե՞ց հրաժարական, թե դեռ համառում է: Երեկ ես առաջին անգամ զգացի այն կատաստրոֆիկ շոշափելի ու վախենալու չափ զգայուն ատելությունը, որ հայը ունի աթոռից անդառնալիորեն կառչած այդ մարդու հանդեպ: Էդպիսի վայրագ ատելություն ես երբևէ, որևէ մեկի հանդեպ չէի տեսել: Ու էդպիսի նյարդային սպասում, որ գնա՛, գնա՛, վերջապես գնա՛, որ էսքան մեզ անարժանապատիվ չզգանք, ես չէի տեսել: Ես այն քիչ մարդկանցից եմ, որ վստահ պնդում եմ`ինքը իր կամքով հրաժարական չի տալու: Դրա համար մարդկային այլ որակներ են պետք: Բայց և պնդում եմ, որ ինքը հեռանալու է: Միանշանակ: Այլ տարբերակ չկա: Իսկ կհարցնենք` էդ դեպքում ինչո՞ւ էր ողջ ոստիկանական համակարգին տրված առաջին աստիճան տագնապ: Շատ պարզ. Արցախի ևս երկու գյուղ թուրքին հանձնելուց հետո այդ մարդը պարզապես մտածում էր, որ մարդիկ դուրս են գալու փողոց ու իրեն հարցնեն՝ է՞լ ինչ ես հանձնելու: Ես էդ մարդուն որևէ հարց չունեմ տալու: Ինքը ինձ համար այլևս մարկեսյան ողբերգական կերպար է, ով իր տեղը գտավ Պետրոս Գետադարձի կողքին: Բայց մի հարց ունեմ ոստիկաններին, ԱԼՖԱ-ի տղաներին ու ոստիկանական և ԱԱԾ մյուս ստորաբաժանումներին: Տղաներ, դուք իսկապե՞ս չեք ամաչում, որ հնազանդ կատարում եք անադեկվատ հրահանգներ։ Տղաներ, որ գնում եք տուն, ո՞նց եք նայում ձեր երեխաների անմեղ աչքերին: Ես ձեզ անկեղծորեն խղճում եմ, տղաներ»:
14:35
14:03
13:34
13:09
11:22
10:44
10:02
12:36
12:21
12:03
11:46
11:16
11:02
10:46
10:33
10:14
09:55
09:44
09:33
09:15
14:35 08.11.25
14:03 08.11.25
13:09 08.11.25
10:44 08.11.25
13:34 08.11.25
10:02 08.11.25
11:22 08.11.25
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01