Ռուսաստանի դեմ պատժամիջոցները, որոնք երկարաձգվել են Եվրամիության կողմից Ուկրաինայի շուրջ հակամարտության պատճառով, լուրջ հետեւանքներ չեն թողել գերմանական տնտեսության համար, կարծում է ԳԴՀ կառավարությունը: «2014 թվականին սահմանված տուգանային միջոցները Ռուսաստանի հետ առեւտրի կրճատման պատճառ չեն: Ռուսաստանում տնտեսական վիճակը եւ դրա հետ կապված արտահանման կրճատումը միայն սահմանափակ վնաս է հասցրել Գերմանիայի տնտեսությանը»,-հաղորդում է dpa գործակալությունը: ԳԴՀ էկոնոմիկայի նախարարության զեկույցում նշված է, որ Ռուսաստանի եւ Գերմանիայի միջեւ ապրանքաշրջանառությունը, ինչպես նաեւ Ռուսաստանում գերմանական ընկերությունները թիվը կրճատվել է դեռեւս 2013 թվականին, այսինքն՝ նախքան առաջին պատժամիջոցները ՌԴ-ի դեմ: Նախարարությունը խոստովանում է, որ 2014 թվականին գերմանական ձեռնարկությունների ուղիղ ներդրումները Ռուսաստանի տնտեսությունում զգալիորեն նվազել են, սակայն ընդգծում է, որ արդյունքում իրավիճակը սկսել է կարգավորվել: Հեղինակները նշում են, որ հիմնական պատճառը նավթի գների անկումն է եւ կառուցվածքային խնդիրները, հաղորդում է DW-ը: «Այդ պատճառով ԵՄ պատժամիջոցները, թեպետ, նպաստում են առկա միտումների պահպանմանը, սակայն ինքնուրույն որոշիչ գործոն չեն առեւտրային հարաբերությունները կրճատելու համար»,-եզրակացնում են զեկույցի հեղինակները: Միեւնույն ժամանակ նոյեմբերին ifo տնտեսական հետազոտությունների ինստիտուտը եզրակացրել է, որ Ռուսաստանի դեմ պատժամաիջոցները թողնում են լուրջ հետեւանքներ ԳԴՀ-ի վրա: Տուգանային միջոցների չեղարկումն ու Ռուսաստանի կողմից պատասխան գործողությունները կհանգեցնեին ԵՄ-ում ընդհանուր առմամբ ՀՆԱ-ի աճի 0.12 տոկոսով, այսինքն՝ 21 մլրդ եվրոյով: Գերմանիայի համար դա կհանգեցներ ՀՆԱ-ի 0.16 տոկոս աճին կամ 5.45 մլրդ եվրոյի ավելացմանը: Դեկտեմբերի 10-ի երեկոյան ԵՄ երկրների կառավարությունները եւ առաջնորդները որոշել են երկարաձգել Ռուսաստանի դեմ գործող պատժամիջոցները մինչեւ 2021 թվականի հուլիս: Այդ պատժամիջոցները սահմանվել են 2014 թվականին Դոնբասում հակամարտության պատճառով, որտեղ ուկրաինական բանակին հակազդում են Մոսկվայից աջակցություն ստացող ռուսամետ սեպարատիստները:
12:04
11:39
11:23
11:08
10:52
10:35
10:17
09:49
09:33
09:19
09:02
00:38
23:49
23:38
23:33
23:03
15:22
15:09
14:22
14:03
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44