ARM | RUS |

Հեռախոսը ձեռքիս քնում էի. Covid–ով հիվանդներին անվճար բուժելու համար հեռացված բժշկուհին՝ մղձավանջային օրերի մասին

13.12.20 | 23:32

Մղձավանջի մեջ էի, բայց չեմ տրտնջացել, ես էլ էդպես էի թիկունքում կռվում․ բժշկուհի Լամարա Մանուկյան... Թիվ 2 բուժմիավորվման թերապեւտիկ ծառայության ղեկավար Լամարա Մանուկյանի՝ աշխատանքից ազատվելը վերջին օրերին լայն քննարկումների առիթ դարձավ։ Թերապեւտ-սրտաբանը ֆեյսբուքյան էջում գրառում արեց՝ տեղեկացնելով, որ աշխատանքից ազատվելու պատճառը Հայաստանի եւ Արցախի մեր հայրենակիցներին անվճար հեռավար բուժօգնություն տրամադրելն է եղել, որի համար հիվանդանոցին վճարում չի արել։ Բժշկուհուն ճանաչողներն ու նրա պացիենտները օնլայն տիրույթում պատմում էին մեր երկրի համար այս ծանր օրերին նրա կատարած աշխատանքի եւ նվիրվածության մասին։ NEWS.am-ը զրուցել է Լամարա Մանուկյանի հետ, որը որոշ մանրամասներ է ներկայացրել կորոնավիրուսով եւ պատերազմով պայմանավորված ժամանակշրջանում իր գործունեության մասին։ Մայիսի 21-ից Ներքին հիվանդությունների բժշկության հայկական ասոցիացիայի վրա պարտականություն էր դրվել իրականացնել կորոնավիրուսով վարակաված թեթեւ ու անախտանիշ հիվանդների բուժումը։ Ասոցիացիան նախագահում է Լամարա Մանուկյանը։ «Մեր առաջնային օղակին տրված էր միայն անախտանիշ եւ թեթեւ սիպտոմներ ունեցող հիվանդներին բուժել, բայց հիվանդանոց գնալուն սպասում էին ծանր հիվանդներ, որոնք ունեին թոքաբորբ, նրանք թթվածնակախյալ էին, նրանց թթվածնային հագեցվածությունը ընկնում էր եւ մեզ պետք էր հրատապ մշակել բուժում այդ հիվանդների բուժօգնությունը իրականացնելու համար, որովհետեւ այսպես թե այնպես այդ հիվանդները էլի մնում էին առաջնային օղակի վրա։ Այդ ժամանակ ծնողներս վարակվեցին կորոնավիրուսով, ես էլ իրենցից, բուժելուց եւ բուժվելուց հետո հայտարարեցի, որ պատրաստ եմ անվճար հեռավար տարբերակով կորոնավիրուսով վարակվածներին օգնել, ընդ որում՝ նաեւ բժիշկներին»,- պատմեց բժշկուհին։ Լամարա Մանուկյանը դիմել է 2-րդ բուժմիավորման տնօրինությանը, որպեսզի հիվանդանոցը վերապրոֆիլավորվի որպես Covid կենտրոն, որովհետեւ հիվանդանոցներում այլեւս տեղ չկար, եւ նույնիսկ Առողջապահության նախարարությունից էին խնդրել, որ վարակակիրների ընդունեն, սակայն տնօրենն իր առաջարկը մերժել էր, որովհետեւ այդ բուժհաստատությունը զինակոչ էր անցկացնում։ Բացի դրանից, 2-րդ բուժմիավորումը Covid կենտրոն դառնալու պայմաններ չուներ։ Լամարա Մանուկյանը պատմում է, որ վիճակն այնքան ծայրահեղ էր, որ ինքը նույնիսկ առաջարկել էր դաշտային հոսպիտալ ստեղծել եւ անգամ բժիշկների թիմ էր հավաքել, որոնք պատրաստակամ էին այդտեղ աշխատել։ «Հիվանդն ինձ հետ խոսելիս հանգում էր, հասկանո՞ւմ եք՝ դա ինչ սթրես է»,- ասաց Մանուկյանը։ Երբ պատերազմն սկսվեց, որին զուգահեռ աճում էր նաեւ վարակակիրների թիվը, այսինքն՝ Covid-ի երկրորդ փուլն էր սկսվում, Լամարա Մանուկյանը դիմել է Առողջապահության նախարարություն եւ ասել, որ պատրաստ է Արցախից ժամանած յուրաքանչյուր քաղաքացու բուժել, որովհետեւ նրանց շրջանում վարակակիրների թիվը մեծ էր։ «Հիվանդը, որը համարվում է միջին եւ ծանր, պետք է հետազոտել այնպես, ինչպես կհետազոտեին հիվանդանոցում։ Ուղղակի ինքը տարբերակ չունի գնալ հիվանդանոց, մնում է տանը, բայց կրկնում եմ՝ պետք է անել այն ամենը, ինչ կանեինք հիվանդանոցում։ Եթե պետք է սիստեմա միացնենք, անալիզ վերցնենք, ԿՏ անենք։ Ես առաջարկում էի բուժման հեռավար, տնային կամ էլ դաշտային տարբերակները ստեղծել, որ հիվանդները չմահանային, որովհետեւ այդ մահերը ոչ մի տեղ չէին գրանցվում, հիվանդն անգամ չէր հասցնում թեստ հանձնել եւ մահանում էր, խոսքը հիմնականում միայնակ ծերերի մասին է, իսկ պատերազմի ժամանակ ավելի վատ էր վիճակը»,- նշեց նա։ Բժշկուհին պատմում է, որ կրիտիկական այդ ամիսների ընթացքում շատ ծանրաբեռնված էր աշխատում, քնելու, սնվելու ժամանակ չէր ունենում, իսկ հիվանդանոց էլ գնում էր երկու օրը մեկ։ «Չէի հասկանում, երբ օրը բացվեց եւ ավարտվեց, օրը պատասխանում էի 25 զանգի, ամեն մի զանգի հետեւում 3-5 հիվանդ կար, ընտանիքի ամեն մի անդամը վարակը տարբեր ձեւ էր տանում, ամեն մեկին անհատական բուժում էի նշանակում։ Խենթանալու բան էր, գիշերներն էլ հիվանդների սատուրացիան ընկնում էր, սկսում էինք ապարատներ ճարել, մտածում էինք՝ որ մեկի տնից կարելի է տանել, ում մոտ է ավելի բարվոք վիճակ, ու էսպես մինչեւ էդ հեռախոսը ձեռքիս քնում էի։ Թե ես ինչ եմ քաշել, դա գիտենք միայն ես եւ Աստված։ Երբեք չեմ տրտնջացել, ասել եմ՝ ոչինչ, ես էլ էսպես եմ թիկունքում կռվում, իմ լուման էսպես եմ ներդնում։ Սեպտեմբերի 15-ից մինչեւ նոյեմբերի 15-ը մղձավանջի մեջ էի ապրում»,- նշեց Լամարա Մանուկյանը։ Երբ պատերազմն սկսվել է, Մանուկյանը կրկին առաջարկել է Covid կենտրոն դառնալ, սակայն կրկին մերժվել է առաջարկը, որովհետեւ կամ պետք է Covid կենտրոն դառնային եւ ընդունեին միայն կորոնավիրուսով վարակակիրների, կամ էլ հոսպիտալ դառնային եւ ընդունեին միայն վիրավոր զինվորների։ Հիվանդանոցի տնօրինությունն ընտրել է երկրորդ տարբերակը։ «Պատերազմի սկզբից մենք դարձանք հոսպիտալ եւ ընդունում էինք զինվորների, հետեւաբար քովիդով հիվանդներ ընդունելու իրավունք չունեինք։ Բնականաբար, ես իմ գործունեությունը չէի կարող շարունակել հիվանդանոցում, ինչպես հեռավար սկսել էի, այդպես էլ շարունակեցի»,- նշեց Մանուկյանը։ Լամարա Մանուկյանն իրեն աշխատանքից ազատելը կանխամտածված է համարում, ասում է՝ փորձել են պրովոկացիաներ անել, սակայն չի հաջողվել։ Ղեկավարության մեկնաբանությունները վաստակաշատ բժշկուհու համար վիրավորական են եղել եւ որոշել է ազատման դիմում գրել։ «Հավանաբար կային ինձ փոխարինողներ, չգիտեմ՝ ինչ նկատառումներ կային այստեղ, ամեն դեպքում սա արատավոր եւ աննորմալ երեւույթ է։ Այդ հիվանդանոցը կորցրեց ինձ՝ որպես լավ մասնագետի։ Ես խնդիր չունեմ աշխատանքի հետ կապված, շատ երկրներից հրավերներ ունեմ, բացի այդ, հիմա էլ Երեւանում ցանկացած հիվանդանոցում ինձ սիրով աշխատանքի կընդունեն, ուղղակի ուզում եմ հասկանալ՝ մինչեւ ե՞րբ կարելի է էսպես։ Ես դիմումը գրեցի ու դուրս եկա, մյուս օրն իմ ծննդյան օրն էր, եթե անգամ ես վրդովվել ու դիմում էի գրել, ինքն էլ է (նկատի ունի թիվ 2 բուժմիավորման գլխավոր տնօրեն Տիգրան Խաչատրյանին,-հեղ․) վրդովված խոսել, էդպես արագ պետք է հրամանը տա՞ր, բա էդքան տարիների ընթացքում ես ոչ մի լումա չունեի՞, մի հատ դրական բան արած չունեի՞ արած, որ թողնեին կրքերը հանդարտվեին։ Մի սթափ մարդ չկա՞ր էդ հիվանդանոցում, որ ասեր՝ էս ի՞նչ եք անում»,- նկատում է տիկին Մանուկյանը։ Ներքին հիվանդությունների բժշկության հայկական ասոցիացիայի նախագահը կորոնավիրուսով պայմանավորված 3 նամակ է գրել Կառավարություն եւ առաջարկներ ներկայացրել։ Բացի այդ, առաջարկել է քննարկում կազմակերպել այլ առաջատար մասնագետների հետ, որպեսզի ստեղծված իրավիճակից դուրս գալու ելքեր գտնեն, որովհետեւ բացթողումները շատ էին։ «Առաջինը, բոլորս կանխատեսում էինք քովիդի երկրորդ ալիք, բա նախարարությունը չէ՞ր կանխատեսում։ Իմ նման շատ բժիշկներ կային, որոնք կանխատեսում էին երկրորդ ալիքը։ Ավելին ասեմ՝ ցանկացած համավարակ ունի երեք ալիք, երկրորդը լինում է առաջինից ուժեղ, երրորդը՝ առաջինից թույլ։ Երրորդ ալիքը կլինի գարնանը, իսկ ամռանը վարակը կգնա վերացման։ Երկրորդ, եթե մենք հուլիսին ունեինք հոսպիտալիզացիայի սպասող մարդիկ, ապա հոկտեմբերին ավելի շատ կունենայինք, մենք պետք է դրա մասին մտածեինք։ Երբ համացանցում Համալիրը «ուժեղ կինո» էինք ներկայացնում, բացարձակ այդպես չէր, դա նորմալ էր, դա կոչվում է դաշտային հոսպիտալ եւ Համալիրում կարող էինք շարել մահճակալներ, հավաքել բժիշկների թիմ, որոնք կարող էին այն հիվանդներին, որոնց համար տեղ չկար հիվանդանոցում, տեղափոխել այնտեղ։ Գոնե 3-5 օր պահեինք այնտեղ, սուր վիճակից հանեինք, մինչեւ տեղ կազատվեր հիվանդանոցում։ Այդ նույնը մենք հիմա անում ենք տան պայմաններում, բայց անօրինական ձեւով, քանի որ չունենք անելու հրամանը։ Բազմիցս գրել եմ՝ եկեք հաստատենք այս ուղեցույցները, որ իրավական պատասխանատվության չենթարկվենք։ Օրինակ, ես ինքնակամ գործունեություն եմ ծավալում, բայց արդյո՞ք ես դրա իրավունքն ունեմ, ոչ , բայց ի՞նչ անեմ, երկիրը պետք է փրկենք չէ՞»,- նկատեց բժշկուհին։ Լամարա Մանուկյանն ուշադրություն է հավիրում մահերի տոկոսի բարձրացման վրա։ Դա ըստ նրա, տեղի է ունեցել, որովհետեւ այն մարդիկ, ովքեր 5 օր սպասելուց հետո ծանրացած վիճակում գնում են հիվանդանոց, նրանք արդեն գնում են ոչ թե բուժվելու, այլ այնտեղ մահանալու, որովհետեւ կա մի շեմ, որից հետո քովիդը չի բուժվում։ Բժշկուհին նկատել է, որ սեպտեմբերի կեսից նոյեմբերի կեսն ընկած ժամանակահատվածում շատ քիչ մարդիկ են թեստավորվում, ասում են՝ ավելի լավ է շուտ գնանք ԿՏ անենք, բուժում սկսենք, քան թեստավորման վրա ժամանակ ծախսենք, որովհետեւ թեստերը չեն հերիքում, ասում են՝ հետո կգաս ու այդ ընթացքում հիվանդի վիճակը ծանրանում է։ Կորոնավիրուսի վարակի տարածման պատճառներից մեկն էլ ըստ բժշկուհու՝ քովիդի բացասական թեստեր ունեցողներն են։ Նրանք չեն վերահսկվում։ «Հազար անգամ ասել եմ, որ քովիդի բացասական թեստ ունեցողը նույն վարակիչ ու ծանր քովիդ տանողն է։ Ինչո՞ւ մենք պետք է քովիդ բացասական թեստ ունեցողին թույլ տանք թաղման արարողություն անեն կամ հերձեն, իսկ քովիդ դրականին, որն ավելի թեթեւ է վարակը տարել, բայց մահացել է, նրանք չթողնենք։ Իրենք նույն վարակիչն են, ուղղակի մեկի վիրուսն իջել է արդեն ստորին շնչուղիներ, մյուսինը դեռ վերին շնչուղիներում հայտնաբերվում է։ Քովիդ բացասական թեստով հիվանդները չեն վերահսկվում, ազատ շրջում են, առավել եւս եթե իրենք անախտանիշ են լինում։ Թվերի բարձրացման մյուս պատճառն այն է, որ ընտանիքում, օրինակ, 5 հոգի են, մեկի մոտ կորոնավիրուս է հաստատվել, մյուս 4-ը չեն հետազոտվում, բայց իրենք 100 տոկոսով հիվանդ են, ուղղակի հնարավոր է, որ իրենք անախտանիշ են տանում եւ հիվանդությունը չի արտահայտվում եւ նրանք սկսում են սպասարկել հիվանդին, գնում են խանութ, դեղատուն եւ հանդիսանում վարակի տարածման աղբյուր։ Դրա համար ես ասում էի, որ եթե ընտանիքի մի անդամը հիվանդ է, մյուսներին էլ թեստավորեք, սկզբում մենք դա անում էինք, բայց հետո թեստերի սղության պատճռով էլ չարեցինք։ Կամ եթե չենք թեստավորում, գոնե հակամարմինները ստուգենք։ Էդ հիվանդներին մենք բաց ենք թողնում ու իրենք վարակ են տարածում, այ սա է կանխարգելման միջոցը, թե չէ ուզում է 4 հատ իրար վրա դիմակ կրեք, եթե կողքինդ քովիդով վարակակիր է, դու վարակվելու ես, վարակից խուսափելու ռեալ միակ բանը դա հեռավորություն պահպանումն է»,- շեշտեց բժշկուհին։ Լամարա Մանուկյանի խոսքով՝ այս փուլում կորոնավիրուսը վերահսկելի է, նկատվում է թվերի նվազման միտում։ Նոյեմբերի 20-ից այս կողմ բժշկուհուն զանգողների թիվը եւս նվազել է, եթե պիկին ամեն օր ստանում էր 25 զանգ, հիմա՝ մինչեւ 10։ Անդրադառնալով «Նորք» ինֆեկցիոն բժշկական կենտրոնի նախկին ղեկավար Մհեր Դավիդյանցի աշխատանքից ազատվելուն, որը կրկին բուռն քննարկումների առիթ էր տվել, Լամարա Մանուկյանը ափսոսանք հայտնեց։ «Աշխատանքից ազատվելու պատճառներից տեղյակ չեմ, բայց դա համարում եմ կատաստրոֆիկ անհեթեթություն, որ կարելի էր մարդուն, ով այն թեժ ամիսներին մենակ իր ուսերին բարձրացրեց քովիդը, ոչ միայն շնորհակալություն չհայտնել, երբ վարչապետը բոլորին պատվոգիր տվեց, որոնք քովիդի հետ ոչ մի կապ չունեին, իսկ այդ հիվանդանոցից ոչ ոք չէր ստացել պատվոգիր, այլև այդ մարդուն գործից հեռացնել։ Անկախ պատճառից՝ այդ պահին նման բան անել չէր կարելի, եւ իմ տեղեկություններով նա մինչեւ այժմ անգործ է։ Իր կատարած աշխատանքն ահռելի էր, հիվանդներին անհատական վերաբերմունք էր ցուցաբերում։ Ինձ ասում էին՝ Լամարա Աշոտովնա, մենք չէինք իմանում, որ նա գլխավորն է, ամեն օր մտնում էր բոլորիս մոտ, հարցնում՝ ո՞նց եք։ Երբ հիվանդ էի, զանգեցի նրան, որ թեստ հանձնեմ, չէր կարողանում խոսել, ասում էր՝ 4 օր է հաց չեմ կերել։ Ամբողջ կոլեկտիվն արտասվում էր, երբ նրան աշխատանքից հեռացրին»,- պատմեց Մանուկյանը՝ հավելելով, որ իր հիվանդներն ու կոլեկտիվը եւս չեն հաշտվում այն մտքի հետ, որ իրեն նույնպես աշխատանքից ազատել են։


Զառա Արամյանը մահացել է

Զառա Արամյանը մահացել է

18:58

Ինչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհներին

Ինչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհներին

17:47

Վարդան Ղուկասյանին հիվանդանոցից տեղափոխել են ԱԱԾ մեկուսարան

Վարդան Ղուկասյանին հիվանդանոցից տեղափոխել են ԱԱԾ...

17:26

Մուրադ Հասրաթյանը ստանձնել էր հայկական ժառանգության պահապանի դերը. խոնարհում ու աղոթք նրա հիշատակին. Միքայել Մինասյան

Մուրադ Հասրաթյանը ստանձնել էր հայկական ժառանգության պահապանի դերը. խոնարհում ու աղոթք նրա...

17:03

Իրան-ԱՄՆ պատերազմի վտանգը հետաձգվում է. Վարդան Ոսկանյան

Իրան-ԱՄՆ պատերազմի վտանգը հետաձգվում է. Վարդան...

15:32

Երևանում Իրանի դեսպանատան դիմացից բերման է ենթարկվել 7 անձ

Երևանում Իրանի դեսպանատան դիմացից բերման է ենթարկվել 7...

15:21

Քաղբանտարկյալները պետք է անհապաղ ազատ արձակվեն բանտերից․ Բաբայան

Քաղբանտարկյալները պետք է անհապաղ ազատ արձակվեն բանտերից․...

15:03

Պարեկները ձերբակալել են կաշառք առաջարկած ոչ սթափ տղամարդուն (Տեսանյութ)

Պարեկները ձերբակալել են կաշառք առաջարկած ոչ սթափ տղամարդուն...

14:45

Բախվել են Արթիկ-Երևան երթուղու «Գազել»-ը ու «ԳԱԶ 69»-ը․ 8 վիրավոր կա

Բախվել են Արթիկ-Երևան երթուղու «Գազել»-ը ու «ԳԱԶ 69»-ը․ 8 վիրավոր...

14:18

Հայաստանի դիվանագիտությունը չի կարողանում հասանելի դարձնել գերիների հարցը. Սիրանուշ Սահակյան

Հայաստանի դիվանագիտությունը չի կարողանում հասանելի դարձնել գերիների հարցը. Սիրանուշ...

13:46

Բաքվում պահվող հայ գերիներին չի թույլատրվում Աստվածաշունչ փոխանցել, կրոնական դաջվածքներն անգամ այրել են

Բաքվում պահվող հայ գերիներին չի թույլատրվում Աստվածաշունչ փոխանցել, կրոնական դաջվածքներն անգամ...

13:37

Ժողովո՛ւրդ ջան, Նարեկի կյանքին վտանգ է սպառնում․ Լիդյա Մանթաշյան

Ժողովո՛ւրդ ջան, Նարեկի կյանքին վտանգ է սպառնում․ Լիդյա...

13:24

Կադրային փոփոխություններ՝ ՆԳՆ ենթակա ծառայություններում

Կադրային փոփոխություններ՝ ՆԳՆ ենթակա...

13:03

Հայր Ռուբենի նշանակումը պարզ վարչական որոշում չէր, այլ՝ վստահության ցուցիչ

Հայր Ռուբենի նշանակումը պարզ վարչական որոշում չէր, այլ՝ վստահության...

12:45

ՀՀԿ-ն պայքարելու է բոլոր քաղաքական բանտարկյալների ազատության համար. հայտարարություն

ՀՀԿ-ն պայքարելու է բոլոր քաղաքական բանտարկյալների ազատության համար....

12:22

Ժաննա Անդրեասյանին շնորհվել է Մատենադարանի երախտագիտության մեդալ

Ժաննա Անդրեասյանին շնորհվել է Մատենադարանի երախտագիտության...

11:42

Պետությանն արգելվում է միջամտել եկեղեցու ներքին գործերին, բայց այս ամենն այն դեպքում, եթե որոշում ենք առաջնորդվել իրավունքով, այլ ոչ թե, օրինակ, խելագարության կանխավարկածով

Պետությանն արգելվում է միջամտել եկեղեցու ներքին գործերին, բայց այս ամենն այն դեպքում, եթե որոշում...

11:25

Հրդեհ՝ Աբովյան քաղաքի նոր կառուցվող էլիտար շենքում. տարհանել են 15 քաղաքացու

Հրդեհ՝ Աբովյան քաղաքի նոր կառուցվող էլիտար շենքում. տարհանել են 15...

11:14

Հայաստանի տնտեսական զարգացման ընթացքը թևակոխում է վստահության նոր փուլ. Նիկոլ Փաշինյան

Հայաստանի տնտեսական զարգացման ընթացքը թևակոխում է վստահության նոր փուլ. Նիկոլ...

11:14

Գյումրի, Ամասիա, Աշոցք, Արթիկ քաղաքներում տեղում է ձյուն. կան փակ ճանապարհներ

Գյումրի, Ամասիա, Աշոցք, Արթիկ քաղաքներում տեղում է ձյուն. կան փակ...

10:47

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Հայկական մամուլ

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի հաստատվում

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի...

09:35

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

09:17

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը գրավել

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը...

09:47

«Ժողովուրդ». Ինչ է հայտարարագրել «Մարտի 1»-ի գործով անցած եւ 2021-ին արդարացված Արարատի համայնքապետ Ավետիսյանը

«Ժողովուրդ». Ինչ է հայտարարագրել «Մարտի 1»-ի գործով անցած եւ 2021-ին արդարացված Արարատի...

09:27

«Հրապարակ». Եկեղեցու վերնախավի դիրքորոշումը կոշտ է եղել

«Հրապարակ». Եկեղեցու վերնախավի դիրքորոշումը կոշտ է...

09:15

«Ժողովուրդ». Ինչ է քննարկվել երեկ Մայր Աթոռում տեղի ունեցած եպիսկոպոսաց ժողովին

«Ժողովուրդ». Ինչ է քննարկվել երեկ Մայր Աթոռում տեղի ունեցած եպիսկոպոսաց...

09:01

«Հրապարակ». ՔՊ–ից ովքեր են առաջադրվել, ովքեր են ոտքը կախ գցել

«Հրապարակ». ՔՊ–ից ովքեր են առաջադրվել, ովքեր են ոտքը կախ...

09:16

«Հրապարակ». Ելքեր են փնտրում պրոֆեսիոնալների ցուցակում ընդգրկվելու համար

«Հրապարակ». Ելքեր են փնտրում պրոֆեսիոնալների ցուցակում ընդգրկվելու...

09:01

«Հրապարակ». Գյումրու ՔՊ կառույցը լուծարվել է. Կարեն Սարուխանյանին պարտադրել են

«Հրապարակ». Գյումրու ՔՊ կառույցը լուծարվել է. Կարեն Սարուխանյանին պարտադրել...

09:55

«Ժողովուրդ». Գործընթացը սառեցվել է. կրճատումների պատճառով բունտ կարող էր հասունանալ

«Ժողովուրդ». Գործընթացը սառեցվել է. կրճատումների պատճառով բունտ կարող էր...

09:44

«Հրապարակ». Երկու ամսում երեք հայց Գարիկ Սարգսյանի դեմ

«Հրապարակ». Երկու ամսում երեք հայց Գարիկ Սարգսյանի դեմ

09:33

«Իրավունք». Դիանա Գասպարյանը մի լավ ծիծաղել է ՔՊ-ի թեկնածու Արգիշտի Մեխակյանի ռեյտինգի վրա

«Իրավունք». Դիանա Գասպարյանը մի լավ ծիծաղել է ՔՊ-ի թեկնածու Արգիշտի Մեխակյանի ռեյտինգի...

09:15

«Իրավունք». «Մի բան արեք ախպերություն. Նժարին նախարար լինել-չլինելն է»

«Իրավունք». «Մի բան արեք ախպերություն. Նժարին նախարար լինել-չլինելն...

09:01

«Հրապարակ». Վաղարշապատում ՔՊ–ն անցել է «մարտեր առանց կանոնների»

«Հրապարակ». Վաղարշապատում ՔՊ–ն անցել է «մարտեր առանց...

09:56

«Փաստ». Ներկա «լավությունները» հետո ժողովրդի «քթերից են բերելու»

«Փաստ». Ներկա «լավությունները» հետո ժողովրդի «քթերից են...

09:45

«Հրապարակ». ՔՊ–ական պատգամավորներն ընդդեմ կառավարության

«Հրապարակ». ՔՊ–ական պատգամավորներն ընդդեմ...

09:33

«Ժողովուրդ». Փաշինյանի իշխանությունը Արցախից մսխված գումարների քրգործը հովանավորում է

«Ժողովուրդ». Փաշինյանի իշխանությունը Արցախից մսխված գումարների քրգործը հովանավորում...

09:16

«Փաստ». Դպրոցներում ուսուցիչների սուր պակաս կա

«Փաստ». Դպրոցներում ուսուցիչների սուր պակաս կա

09:02

«Ժողովուրդ». Ինչ ունեցվածք ունի Վեհափառի եղբորը եւ եղբորորդուն կալանավորած դատավորը

«Ժողովուրդ». Ինչ ունեցվածք ունի Վեհափառի եղբորը եւ եղբորորդուն կալանավորած...

09:55