Հայաստանում իշխանության բացակյության պայմաններում, երբ պետության ղեկավարի աթոռին քաղաքական դիակն է նստած, թուրք-ադրբեջանական ահաբեկչական տանդեմը պետք է առիթից օգտվի ու բարեկավի իր դիրքերը: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 12-ին, ընդդիմության կազմակերպած «անհնազանդության երթի» մեկնարկին լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը: «Հաշվի առնելով, որ նրանք տեսնում են, որ իրենց առաջ կանգնած է թուրքի առաջ ծնկի եկած, Հայաստանի ու Արցախի շահերը պաշտպանել չկարողացող որեւէ անվտանգային լուծման համար անպիտան մեկը՝ հողատու Նիկոլը, իրենք իրականացնում են իրենց գործողությունները: Հայաստանում իշխանություն չկա, ՀՀ ժողովրդին Ադրբեջանը մեկ ամիս շարունակ ինչ ասես ասում է, իսկ Հայաստանի վարչապետը ամեն ինչից խոսում է բացի Ալիեւին պատասխանելուց, Էրդողանի ելույթներին պատասխանելուց: Էրդողանը Էնվեր փաշայի հոգու փառավորման մասին է խոսում, այն Էնվեր փաշայի, որը 1,5 մլն հայերի սպանողն է եղել: Թուրքի առաջ կզածները վախենում են պատասխանել, կանգնել մեդիատեռորից են խոսում: Մենք էլ, երբ տեսել ենք, որ թշնամին ավելի թույլ է, բարելավել ենք մեր դիրքերը: Թշնամու համար շահեկան չի, որ Հայաստանում լինի իշխանափոխություն ու գան ազգային ուժերը»,-ասաց նա: Անդրադառնալով նրան, որ Նիկոլ Փաշինյանը խոսել է արտահերթ ընտրությունների մասին, Շարմազանովն ասաց. «Ինձ համար ընդունելի է, որ Նիկոլի հետ քննարկվի մի հարց՝ անհապաղ հրաժարականը: Պարտված ղեկավարը իրավունք չունի պաշտոնավարելու: Ես երբեք այն կարծիքին չեմ եղել, որ ով շատ է, նա ճիշտ է: 2018-ին էլ շատերն աջակցում էին Նիկոլին, ես այն եզակիներից էի, որ Նիկոլի դեմ պայքարում էի: Դուրս եկավ, որ ես ճիշտ էի, այդ աջակցողները սխալ: Հիմա նրանցից շտերը մեզ հետ են»:
Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ Ադրբեջանի գործողություններն ուղղված են ռուս խաղաղապահների ներկայության արժեզրկմանը, ՀՀԿ խոսնակն ասաց. «Նիկոլ Փաշինյանի որեւէ գնահատական ինձ համար զրո արժեք ունի: Հայկական գյուղերը գրավում են, Նիկոլի խոսնակն ասում է՝ ռուս խաղաղապահներին ենք դիմել: Նիկոլ Փաշինյանը հասել է նրան, որ Հայաստանը գործոնից վեր է ածվել գործիքի, որ հայաստանն այլեւս Արցախի անվտանգության երաշխավորը չի: Ինքը պետք է հեռանա»:
News.am
20:13
19:57
19:25
19:04
18:44
18:21
18:09
13:23
13:09
12:53
12:03
11:49
11:35
11:18
11:02
17:03
16:45
16:24
16:06
15:43
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03