Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի անունից դիմել եմ ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանին` խնդրելով Հայաստանի Հանրապետության կառավարության 27.09.2020թ. թիվ 1586-Ն որոշմամբ հայտարարված ռազմական դրությունը վերացնել: Այս մասին հայտնել է ՓՊ նախագահ Արա Զոհրաբյանը: «Գրության մեջ որպես փաստական և իրավական հիմնավորում ներկայացված է հետևյալը. 2020թ. նոյեմբերի 10-ին Հայաստանի Հանրապետության վարչապետի, Ռուսաստանի Դաշնության նախագահի և Ադրբեջանի Հանրապետության նախագահի կողմից հայտարարվել է (այսուհետ՝ Հայտարարություն) գրավոր համաձայնության մասին, որի համաձայն Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հայտարարվում է կրակի և բոլոր ռազմական գործողությունների լիակատար դադարեցում՝ 2020 թվականի նոյեմբերի 10-ին Մոսկվայի ժամանակով 00:00-ից: Հայտարարության 8-րդ կետի համաձայն՝ «Իրականացվում է ռազմագերիների և այլ ձերբակալվածների և մահացածների մարմինների փոխանակում»: 2020 թվականի նոյեմբերի 10-ից հետո առ այսօր հայտարարված ռազմական դրությունը չի վերացվել: 2020 թվականի նոյեմբերի 10-ից առ այսօր չի լուծվել ռազմագերիների հայրենադարձման հարցը: ՀՀ Սահմանադրության 119-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության վրա զինված հարձակման, դրա անմիջական վտանգի առկայության կամ պատերազմ հայտարարվելու դեպքերում Կառավարությունը հայտարարում է ռազմական դրություն, ուղերձով դիմում է ժողովրդին և կարող է հայտարարել ընդհանուր կամ մասնակի զորահավաք: Նշված նորմից հետևում է, որ ռազմական դրությունը պետության, հասարակության բնականոն ռիթմից և պայմաններից տարբերվող ռեժիմ է, որին պետությունն անցնում է վտանգներն առավել արդյունավետ ձևով չեզոքացնելու նպատակով: Չանդրառնալով ռազմական դրություն հայտարարելու մասին Կառավարության որոշման հիմնավորվածությանը, ակնհայտ է, որ այս պահին Հայաստանի Հանրապետությունում ռազմական դրությունը պահպանելու հիմքեր չկան: ՀՀ Սահմանադրության 14-րդ հոդվածի ուժով Հայաստանի Հանրապետության զինված ուժերն ապահովում են Հայաստանի Հանրապետության պաշտպանությունը, անվտանգությունը, տարածքային ամբողջականությունը և սահմանների անձեռնմխելիությունը, անկախ նրանից ռազմական դրություն է հայտարարված, թե՝ ոչ: Այս պահի դրությամբ ռազմական դրության ռեժիմը ոչ միայն վնասում է քաղաքացիներին՝ նրանց իրավունքների լիարժեք իրականացման համատեքստում, այլ նաև կարող է վնասել ռազմագերիների հայրենադարձման խնդրի լուծմանը: Ռազմագերիների փոխանակմանը վերաբերող Հայտարարության 8-րդ կետում որևէ ժամկետ չի նշվել, ինչը բնականաբար ձևական առումով Ադրբեջանը կարող է շահարկել: Մեր կարծիքով, կարելի է վկայակոչել Ռազմագերիների հետ վարվելակերպի մասին կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 118-րդ հոդվածի պահանջն առ այն, որ՝ ռազմագերիներն ազատվում և հայրենադարձվում են անմիջապես ռազմական գործողությունները դադարեցվելուց հետո: Հայաստանի Հանրապետությունը Կոնվենցիային միացել է օրենսդիր մարմնի (Գերագույն խորհրդի) 31.03.1993թ. Հ.Ն-0790-I որոշմամբ, իսկ Ադրբեջանը Կոնվենցիային միացել է օրենսդիր մարմնի (Միլլի Մեջլիսի) 21.04.1993թ. N 573 որոշմամբ, հետևաբար Կոնվենցիան երկու պետությունների համար իրավունքներ և պարտականություններ է առաջացնում: Հայաստանի Հանրապետությունը կարող է Հայտարարության 8-րդ կետի և Կոնվենցիայի 118-րդ հոդվածի վկայակոչմամբ պնդել, որ ռազմագերիների հարցը պետք է լուծվի անմիջապես, քանի որ Կոնվենցիայի նշված պայմանն առկա է, այն է՝ ռազմական գործողությունները դադարեցվել են: Այս տեսակետից, որպեսզի Ադրբեջանը զրկվի իր առարկելու իրավունքից, պետք է վերացնել ռազմական դրությունը, հակառակ դեպքում, Ադրբեջանը կարող է այդ փաստը ձևական առումով վկայակոչել իր պարտավորությունը չկատարելու համար»,- նշել է նա:
News.am
14:35
14:03
13:34
13:09
11:22
10:44
10:02
12:36
12:21
12:03
11:46
11:16
11:02
10:46
10:33
10:14
09:55
09:44
09:33
09:15
14:35 08.11.25
14:03 08.11.25
13:09 08.11.25
10:44 08.11.25
13:34 08.11.25
10:02 08.11.25
11:22 08.11.25
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01