ARM | RUS |

Պարտության հասցեն՝ Նիկոլի փակուղի

15.12.20 | 14:33

Հայաստանում իրավիճակի հանգուցալուծումըտեխնիկապես ձգձգվում է։ Բայց սա զուտ տեխնիկական խնդիր չէ։ Թեև բովանդակային առումով հարցը լուծված է, բայց նոր հրաժարականի և նոր կառավարության ձևավորման՝ տեխնիկական թվացող խնդիրն իր մեջ ունի անկայունության մեծ պոտենցիալ ու նաև մեր երկրի անվտանգության և ամբողջականությանը սպառնացող ռեալ ռիսկեր։ Հիմնական դրույթներով հասկանանք իրավիճակը.

  • Պատերազմ, պարտություն, ծանր մարդկային և տարածքային կորուստներ. Ն. Փաշինյանը հրաժարական չի տալիս։
  • Իր գործունեության դաշտը սահմանափակվում է 2 շենքով՝ մեծաքանակ ոստիկանական ուժերով շրջափակված կառավարական ամառանոց և կառավարության շենք։ Բայց Ն. հրաժարական չի տալիս։
  • Նրա լայվերը, ուղերձները իրականությունից կտրված տեքստեր են, որոնք հետապնդում են մեկ նպատակ՝ հիշեցում ինքն իր մասին՝ ես կա´մ։
  • Իշխող խմբակցությունը թաքստոցներում է և նույնպես չի շփվում հասարակության հետ։ Ասելիք չկա և անվտանգ չէ։

Հրաժարականի պահանջ

  • Փողոցը եռում է. ամեն օր տասնյակ հազարավոր մարդիկ ողջ երկրով մեկ իրականացնում են ակցիաներ՝ հրաժարականի պահանջով։
  • Պարբերաբար տեղի է ունենում մեծ հանրահավաք, որը կրիտիկականի սահմանագծին է։
  • Երկրի նախագահը, Վեհափառը, Կիլիկիո կաթողիկոսը, Մայր բուհը՝ ԵՊՀ-ն, Գիտությունների ազգային ակադեմիան, հարյուրավոր համայնքապետեր, հարյուրավոր մտավորականներ, ռուսահայ բիզնես էլիտան, սփյուռքի հեղինակավոր դեմքերը, ՀԲԸՄ-ն և այլ և այլն, հրաժարականի պահանջին տվել են ինստիտուցիոնալ տեսք. Ն. Փաշինյանը հրաժարական չի տալիս։
  • ԱԺ երեք խմբակցություններից 2-ը պահանջում են նրա հրաժարականը, իսկ մեկ խմբակցություն փախած է։

Ռիսկերը

Իրավիճակը, երբ վարչապետի և կառավարության փոփոխությունը համատարած պահանջ է և բովանդակային առումով՝ լուծված հարց, իսկ տեխնիկապես դա չի կատարվում, որովհետև գործող վարչապետը իրեն շրջափակել է զորքերով ու առայժմ պատանդ պահելով «Իմ քայլին», լուրջ ռիսկեր է պարունակում.

  • Պետությունը իշխանություն չունի, իսկ օրակարգում ծայրաստիճան կարևոր ու բարդ խնդիրներ են։
  • Սահմանային միջադեպերը, անվտանգային խնդիրները թողնված են խաղաղ բնակիչների, կամավորական ջոկատների վրա։
  • Մենք, ըստ էության, ամեն օր տարածք ենք կորցնում ու նոր գերիներ տալիս։
  • Ֆինանսական շուկայի փլուզումը սկսված է։
  • Հաշված շաբաթների, օրերի ընթացքում սկսվելու են լուրջ տնտեսական խնդիրներ՝ բյուջեի թերհավաքագրում, թանկացումներ, կոմունալ վճարումների թերհավաքագրումներ, պետության պարտավորությունների չկատարումներ և այլն։
  • Բարեկամ և ոչ բարեկամ պետությունները սպասում են մեզ հետ դժվար բանակցությունների, իսկ մենք չենք կարողանում ձևավորել սոլիդ իշխանություն։ Բարեկամները Փաշինյանին դուրս են գրել և չեն դիտարկում որպես հեռանկարի գործընկեր, իսկ ոչ բարեկամները չեն պատրաստվում նրա հետ խոսել և միայն ծաղրում են։

Վտանգավոր սցենարներ Փաշինյանի կողմից

Քանի որ մենք չգիտենք, թե ինչ է կատարվում Ն. Փաշինյանի գլխում, և կամ ի´նչ պարտավորությունների մեջ է նա մեր հակառակորդների հետ, ապա նրանից ամեն րոպե պետք է սպասել նոր ռիսկեր, նոր վտանգներ՝ պետության և ժողովրդի համար։

  • Չի բացառվում, որ նա հեռանալիս փորձի էական վնաս հասցնել պետությանը։ Այս առումով պետք է շատ ուշադիր լինել՝ առաջին հերթին ԱԱԾ-ն ու բանակը։
  • Չի բացառվում, որ նա հեռանալիս ցանկանա վատություն անել, հարվածի տակ դնել իր խմբակցությանը՝ «Իմ քայլին»։ Այստեղ պետք է շատ ուշադիր լինեն հենց իր խմբակցության պատգամավորները։
  • Ն. Փաշինյանը կարող է գնալ խելագար քայլերի, օրինակ՝ անսպասելի արտահերթ ընտրությունների։ Այս պայմաններում արտահերթ ընտրությունները նշանակում է առնվազն 3-4 ամիս անիշխանություն, իսկ դա նշանակում է՝ Ադրբեջանին ասել բարի գալուստ Հայաստան։ Մենք ունենալու ենք նոր տարածքային կորուստներ և անդառնալի ֆինանսատնտեսական ճգնաժամ։ Ուրեմն, հաշվի առնելով այս տարբերակը, պետք է պատրաստ լինել՝ թույլ չտալ այդ սցենարը։ Երկու անգամ վարչապետ չընտրելու տարբերակի դեպքում առկա է որոշակի ժամանակ, և այդ ընթացքում ուղղակի ողջ ժողովրդով ստիպելու ենք «Իմ քայլին»՝ չտանել երկիրը կործանման հանուն Փաշինյանի։ Շատ կարևոր է, որ Իմ քայլը հասկանա, որ այդ դեպքում գործելու են մոտավորապես նույն մեթոդները կամ ավելի կոշտ մեթոդներ, ինչը 2018-ին անում էին իրենք։ Որովհետև խնդիրը վերաբերելու է պետության անվտանգությանը, մեր քաղաքացիների անվտանգությանը։
  • Ն. Փաշինյանը կարող է փորձել նոր, իբր «համաձայնության» կառավարություն կազմել մի քանի իբր կուսակցությունների հետ։ Նշվում է 3-4 մանր-մունր կուսակցության անուն։ Սա նշանակում է՝ փողոցի կտրուկ գերակտիվացում, անկանխատեսելի զարգացումներ։Կա հիմնավոր կասկած, որ այդ կոալիցիան կազմվելու է Հայաստանում թուրքական 5-րդ շարասյան ճյուղերով։

Եթե հանգուցալուծումը ձգվում է

Կա տարբերակ, որ Փաշինյանը, իրեն շրջափակելով մեծաթիվ ոստիկանական ուժերով, հրաժարական չտա՝ փորձելով երկարացնել իր գոյությունը։ Սա նույնպես ռիսկային սցենարներից մեկն է։

  • Անիշխանության և կիսաքանդ պետության պայմաններում Հայաստանում կտրուկ ուժեղանալու է այլ երկրների հատուկ ծառայությունների դերակատարումը։ Հայաստանը վեր է ածվելու հատուկ ծառայությունների պատերազմի թատերաբեմի։ Ամենայն հավանականությամբ՝ այդ պրոցեսն արդեն սկսված է։ Սա ուղղակի կարող է բերել կամ նոր արյունալի պատերազմի, կամ Հայաստանի՝ որպես պետության, ուղղակի փլուզման։
  • Հանգուցալուծման ուշացումը հանգեցնելու է պետության կառավարման շեշտակի թուլացմանը, և ֆինանսատնտեսական կոլապսը դառնալու է անխուսափելի։

Փաշինյանի վտանգավոր սցենարները վտանգավոր են իր իսկ համար

Հնարավոր տարբերակները քննարկելիս պետք է մի բան հստակ հաշվի առնել. դա պետք է անեն թե ընդդիմության ղեկավարնե՞րը, թե՞ Ն. Փաշինյանը անձամբ։

  • Փաշինյանի կողմից նախաձեռնած վտանգավոր սցենարները կարող են ժամերի ընթացքում ձևավորել հսկայական և անկառավարելի զանգվածներ փողոցում։ Քանի դեռ կա խաղաղ սահուն հրաժարականի, նոր իշխանության ձևավորման հնարավորություն, գնացեք այդ ճանապարհով։ Վաղը փողոցում կարող են լինել տասնյակ հազարավոր սոված մարդիկ. նայեք օրվա դրամի կուրսին ու կհասկանաք վտանգի իրականությունը։

Այլընտրանքային նախագծեր խումբ


Զառա Արամյանը մահացել է

Զառա Արամյանը մահացել է

18:58

Ինչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհներին

Ինչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհներին

17:47

Վարդան Ղուկասյանին հիվանդանոցից տեղափոխել են ԱԱԾ մեկուսարան

Վարդան Ղուկասյանին հիվանդանոցից տեղափոխել են ԱԱԾ...

17:26

Մուրադ Հասրաթյանը ստանձնել էր հայկական ժառանգության պահապանի դերը. խոնարհում ու աղոթք նրա հիշատակին. Միքայել Մինասյան

Մուրադ Հասրաթյանը ստանձնել էր հայկական ժառանգության պահապանի դերը. խոնարհում ու աղոթք նրա...

17:03

Իրան-ԱՄՆ պատերազմի վտանգը հետաձգվում է. Վարդան Ոսկանյան

Իրան-ԱՄՆ պատերազմի վտանգը հետաձգվում է. Վարդան...

15:32

Երևանում Իրանի դեսպանատան դիմացից բերման է ենթարկվել 7 անձ

Երևանում Իրանի դեսպանատան դիմացից բերման է ենթարկվել 7...

15:21

Քաղբանտարկյալները պետք է անհապաղ ազատ արձակվեն բանտերից․ Բաբայան

Քաղբանտարկյալները պետք է անհապաղ ազատ արձակվեն բանտերից․...

15:03

Պարեկները ձերբակալել են կաշառք առաջարկած ոչ սթափ տղամարդուն (Տեսանյութ)

Պարեկները ձերբակալել են կաշառք առաջարկած ոչ սթափ տղամարդուն...

14:45

Բախվել են Արթիկ-Երևան երթուղու «Գազել»-ը ու «ԳԱԶ 69»-ը․ 8 վիրավոր կա

Բախվել են Արթիկ-Երևան երթուղու «Գազել»-ը ու «ԳԱԶ 69»-ը․ 8 վիրավոր...

14:18

Հայաստանի դիվանագիտությունը չի կարողանում հասանելի դարձնել գերիների հարցը. Սիրանուշ Սահակյան

Հայաստանի դիվանագիտությունը չի կարողանում հասանելի դարձնել գերիների հարցը. Սիրանուշ...

13:46

Բաքվում պահվող հայ գերիներին չի թույլատրվում Աստվածաշունչ փոխանցել, կրոնական դաջվածքներն անգամ այրել են

Բաքվում պահվող հայ գերիներին չի թույլատրվում Աստվածաշունչ փոխանցել, կրոնական դաջվածքներն անգամ...

13:37

Ժողովո՛ւրդ ջան, Նարեկի կյանքին վտանգ է սպառնում․ Լիդյա Մանթաշյան

Ժողովո՛ւրդ ջան, Նարեկի կյանքին վտանգ է սպառնում․ Լիդյա...

13:24

Կադրային փոփոխություններ՝ ՆԳՆ ենթակա ծառայություններում

Կադրային փոփոխություններ՝ ՆԳՆ ենթակա...

13:03

Հայր Ռուբենի նշանակումը պարզ վարչական որոշում չէր, այլ՝ վստահության ցուցիչ

Հայր Ռուբենի նշանակումը պարզ վարչական որոշում չէր, այլ՝ վստահության...

12:45

ՀՀԿ-ն պայքարելու է բոլոր քաղաքական բանտարկյալների ազատության համար. հայտարարություն

ՀՀԿ-ն պայքարելու է բոլոր քաղաքական բանտարկյալների ազատության համար....

12:22

Ժաննա Անդրեասյանին շնորհվել է Մատենադարանի երախտագիտության մեդալ

Ժաննա Անդրեասյանին շնորհվել է Մատենադարանի երախտագիտության...

11:42

Պետությանն արգելվում է միջամտել եկեղեցու ներքին գործերին, բայց այս ամենն այն դեպքում, եթե որոշում ենք առաջնորդվել իրավունքով, այլ ոչ թե, օրինակ, խելագարության կանխավարկածով

Պետությանն արգելվում է միջամտել եկեղեցու ներքին գործերին, բայց այս ամենն այն դեպքում, եթե որոշում...

11:25

Հրդեհ՝ Աբովյան քաղաքի նոր կառուցվող էլիտար շենքում. տարհանել են 15 քաղաքացու

Հրդեհ՝ Աբովյան քաղաքի նոր կառուցվող էլիտար շենքում. տարհանել են 15...

11:14

Հայաստանի տնտեսական զարգացման ընթացքը թևակոխում է վստահության նոր փուլ. Նիկոլ Փաշինյան

Հայաստանի տնտեսական զարգացման ընթացքը թևակոխում է վստահության նոր փուլ. Նիկոլ...

11:14

Գյումրի, Ամասիա, Աշոցք, Արթիկ քաղաքներում տեղում է ձյուն. կան փակ ճանապարհներ

Գյումրի, Ամասիա, Աշոցք, Արթիկ քաղաքներում տեղում է ձյուն. կան փակ...

10:47

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Հայկական մամուլ

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի հաստատվում

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի...

09:35

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

09:17

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը գրավել

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը...

09:47

«Ժողովուրդ». Ինչ է հայտարարագրել «Մարտի 1»-ի գործով անցած եւ 2021-ին արդարացված Արարատի համայնքապետ Ավետիսյանը

«Ժողովուրդ». Ինչ է հայտարարագրել «Մարտի 1»-ի գործով անցած եւ 2021-ին արդարացված Արարատի...

09:27

«Հրապարակ». Եկեղեցու վերնախավի դիրքորոշումը կոշտ է եղել

«Հրապարակ». Եկեղեցու վերնախավի դիրքորոշումը կոշտ է...

09:15

«Ժողովուրդ». Ինչ է քննարկվել երեկ Մայր Աթոռում տեղի ունեցած եպիսկոպոսաց ժողովին

«Ժողովուրդ». Ինչ է քննարկվել երեկ Մայր Աթոռում տեղի ունեցած եպիսկոպոսաց...

09:01

«Հրապարակ». ՔՊ–ից ովքեր են առաջադրվել, ովքեր են ոտքը կախ գցել

«Հրապարակ». ՔՊ–ից ովքեր են առաջադրվել, ովքեր են ոտքը կախ...

09:16

«Հրապարակ». Ելքեր են փնտրում պրոֆեսիոնալների ցուցակում ընդգրկվելու համար

«Հրապարակ». Ելքեր են փնտրում պրոֆեսիոնալների ցուցակում ընդգրկվելու...

09:01

«Հրապարակ». Գյումրու ՔՊ կառույցը լուծարվել է. Կարեն Սարուխանյանին պարտադրել են

«Հրապարակ». Գյումրու ՔՊ կառույցը լուծարվել է. Կարեն Սարուխանյանին պարտադրել...

09:55

«Ժողովուրդ». Գործընթացը սառեցվել է. կրճատումների պատճառով բունտ կարող էր հասունանալ

«Ժողովուրդ». Գործընթացը սառեցվել է. կրճատումների պատճառով բունտ կարող էր...

09:44

«Հրապարակ». Երկու ամսում երեք հայց Գարիկ Սարգսյանի դեմ

«Հրապարակ». Երկու ամսում երեք հայց Գարիկ Սարգսյանի դեմ

09:33

«Իրավունք». Դիանա Գասպարյանը մի լավ ծիծաղել է ՔՊ-ի թեկնածու Արգիշտի Մեխակյանի ռեյտինգի վրա

«Իրավունք». Դիանա Գասպարյանը մի լավ ծիծաղել է ՔՊ-ի թեկնածու Արգիշտի Մեխակյանի ռեյտինգի...

09:15

«Իրավունք». «Մի բան արեք ախպերություն. Նժարին նախարար լինել-չլինելն է»

«Իրավունք». «Մի բան արեք ախպերություն. Նժարին նախարար լինել-չլինելն...

09:01

«Հրապարակ». Վաղարշապատում ՔՊ–ն անցել է «մարտեր առանց կանոնների»

«Հրապարակ». Վաղարշապատում ՔՊ–ն անցել է «մարտեր առանց...

09:56

«Փաստ». Ներկա «լավությունները» հետո ժողովրդի «քթերից են բերելու»

«Փաստ». Ներկա «լավությունները» հետո ժողովրդի «քթերից են...

09:45

«Հրապարակ». ՔՊ–ական պատգամավորներն ընդդեմ կառավարության

«Հրապարակ». ՔՊ–ական պատգամավորներն ընդդեմ...

09:33

«Ժողովուրդ». Փաշինյանի իշխանությունը Արցախից մսխված գումարների քրգործը հովանավորում է

«Ժողովուրդ». Փաշինյանի իշխանությունը Արցախից մսխված գումարների քրգործը հովանավորում...

09:16

«Փաստ». Դպրոցներում ուսուցիչների սուր պակաս կա

«Փաստ». Դպրոցներում ուսուցիչների սուր պակաս կա

09:02

«Ժողովուրդ». Ինչ ունեցվածք ունի Վեհափառի եղբորը եւ եղբորորդուն կալանավորած դատավորը

«Ժողովուրդ». Ինչ ունեցվածք ունի Վեհափառի եղբորը եւ եղբորորդուն կալանավորած...

09:55