Իլ-114-300 նոր տարածաշրջանային մարդատար ինքնաթիռը դեկտեմբերի 16-ին կատարել է առաջին փորձնական թռիչքը: Այդ մասին, հաղորդել են «Ռոստեխ»-ի մամուլի ծառայությունում: Թռիչքը տեղի է ունեցել Ժուկովսկու օդանավակայանում: Թռիչքի առաջադրանքը ներառել է ուժային կայանքի աշխատանքի ռեժիմների, ինքնաթիռի կայունության եւ կառավարելիության ստուգումը, նրա համակարգերի գործառումը: «Պլանավորվում է, որ 2022 թվականին կկատարվի Իլ-114-300-ի հավաստագրումը, իսկ 2023 թվականից կսկսվի դրա սերիական մատակարարումները»,-ասել է «Ռոստեխ»-ի գլխավոր տնօրեն Սերգեյ Չեմեզովը, որի խոսքը մեջբերում է մամուլի ծառայությունը: ՌԴ արդյունաբերության եւ առետրի նախարար Դենիս Մանտուրովը հայտարարել է, որ Իլ-114-300-ի արտադրության ծրագիրը ենթադրում է մինչեւ 2030 թվականը թողարկել շուրջ 100 մեքենա: Դրանք պլանավորվում է մատակարարել «քաղաքացիական ավիացիային, պետական պատվիրատուներին եւ արտահանել», հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:
14:36
14:23
14:09
13:56
13:45
13:32
13:13
12:58
12:35
12:14
12:03
11:38
11:24
11:10
10:59
10:48
10:33
10:15
09:56
09:43
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:43
09:35
09:24
09:16
09:02
09:57
09:45
09:34
09:26
09:15
09:02
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02