Այսօր՝ դեկտեմբերի 17-ին տեղի ունեցավ ՕԵԿ քաղաքական խորհրդի նիստը, որը վարում էր կուսակցության նախագահ Հովհաննես Հովհաննիսյանը։ Նիստին մասնակցում էին կուսակցության փոխնախագահներ Կարինե Սարգսյանը, Վահե Թորոսյանը, Հայկ Բարսեղյանը, խորհրդի և վարչության անդամներ, տարածքային կառույցների ղեկավարներ։ Կուսակցության մամուլի ծառայության տարածած հաղորդագրության համաձայն, կուսակցության խորհրդի նիստում քննարկելով Հանրապետությունում ստեղծված ծանր իրավիճակը` քաղաքական խորհուրդը հրատապ է համարում կառավարության հրաժարականը և հնարավորինս լայն համախոհությամբ` ներառյալ խորհրդարանական խմբակցությունների և 16 կուսակցությունների ներգրավմամբ Ազգային համաձայնության ժամանակավոր կառավարության ձևավորման և նոր արտահերթ ընտրությունների անցկացման քաղաքական անհրաժեշտությունը։ Կուսակցությունը՝ ահազանգելով իշխանությունների շարունակական ձախողումներին, մտահոգություն հայտնելով խորացող ներհասարակական և ներքաղաքական ճգնաժամի առնչությամբ, դատապարտելով իշխանությունների 44-օրյա պատերազմի արդյունքում ցուցաբերած կրավորական, անպատասխանատու և բազմաշատ սխալներ պարունակող անդեմ և ստի քարոզչության վրա արտահայտած դիրքորոշումները, կործանարար համարելով հասարակությունը շարունակական պառակտելու անփառունակ փորձերը՝ հայտարարում է ստեղծված իրավիճակը խաղաղ, առանց բռնությունների և բախման հանգուցալուծելու կարևորությունը։ «Նոր, ազգային լայն համախոհության հենքի վրա ձևավորվող ժամանակավոր կառավարության գլխավոր նպատակներն ենք համարում հրատապ սահմանադրական և ընտրական փոփոխությունների իրականացումը և առավելագույնը մեկ տարվա ընթացքում արտահերթ ընտրությունների անցկացումը։ Կուսակցությունը ողջունում է նաև Հայրենիքի փրկության ճակատի գործունեությունը, հայտնում է իր ակտիվ զորակցությունը և մասնակցությունը Ազգի արժանապատվության համար պայքարող իր տասնյակ հազարավոր հայրենակիցներին և կոչ է անում իշխանություններին՝ ընդունելով տեղի ունեցածի ողջ քաղաքական պատասխանատվությունը՝ չդիմել վտանգավոր բախտախնդրության։ Արտահերթ, ազատ և արդար ընտրությունների անցկացումը բացարձակ անհրաժեշտություն է, խոհեմ և փորձառու իշխանության ձևավորումը` քաղաքական հրամայական»,-ասված է արածած հաղորդագրության մեջ։
18:58
17:47
17:26
17:03
15:32
15:21
15:03
14:45
14:18
13:46
13:37
13:24
13:03
12:45
12:22
11:42
11:25
11:14
11:14
10:47
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55