ԱՂՈԹՔ, ԽՈՍՏՈՒՄ ու ԽՈՍՏՈՎԱՆՈՒԹՅՈՒՆ
Երթի ընթացում հնչեցին մեծ դավաճանության նահատակների անունները: Ամբողջ ներաշխարհս կրկին տակնուվրա եղավ… Սատանաները ուզում էին, որ այդ նահատակները մնան միայն որպես թիվ` 5000, լոկ վիճակագրություն, որը շատ կրկնելուց սովորում ես… Աստված թույլ չտվեց… Նրանք անուն ունեն, նրանք դեմք ունեն, նրանք երազանք ունեին, նրանք կյանք ունեին, նրանք սիրտ ու սեր ունեին: Նրանք արժանապատվություն ունեին: Նրանց զոհողությունը չի լինելու անիմաստ: Նրանց կյանքն իր երկարության մեջ կարճ էր, բայց լայնության մեջ այնքան երկար, այնքան խորը ու այնքան իմաստալից: Հիշատակն արդարոց, օրհնությամբ եղիցի… Ուզում եմ մի խոստովանություն անել: Այս ժամանակի ընթացքում ես իրոք հոգնել ու մաշվել եմ ստի, չարիքի ու կեղծիքի դեմ պայքարելուց: Ես հոգնել եմ ատելուց: Հայ մարդուն ատելուց: Ափսոսել եմ, որ դավաճանը ինձ ատել սովորեցրեց: Այս արհավիրքից հետո ամեն ինչ է վերաիմաստավորվել իմ կյանքում: Ատելությունը ևս: Կյանքիս հետագա իմաստը ևս: Ես ատելու եմ միայն հայրենիքի դավաճաններին ու նրան սատարողներին: Ու դա անելու եմ գիտակցված, հետևողական ու սրբազան պայքարի ճանապարհով: Ես ավելի եմ սիրելու էս մի բուռ հողը ու ամեն ինչ անելու եմ կորցրածը հետ բերելու համար: Ես այդպես եմ ընկալում Եռաբլուրում թաղված, կյանքը հայրենիքին տված տղերքի պատգամը: Հոմերոսն ասում էր, Աստված միշտ գտնում է մեղավորին: Միշտ: Իրական մեղավորին: Իրական կյանքում: Եռաբլուրը վիրտուալ չի: Իրական է: Դավաճանությունը վիրտուալ չի, իրական է: Զոհերը, վիրավորները, անհետ կորածներն ու գերիները վիրտուալ չեն, իրական են: Մաս մաս արվող Արցախն ու Հայաստանը վիրտուալ չեն, իրական են: Լրտեսներն ու գործակալները վիրտուալ չեն, իրական են: Դավաճանը անուն ունի: Ցեղ ունի: Տղերք ջան, երեխեք ջան, կներեք մեզ, բայց երբեք չներեք ձեզ դավաճանածներին: Հ.Գ. Դուք էլ տղերքին տվեք ձեր խոստումը։
Արփինե Հովհաննիսյան
17:39
17:22
17:02
16:47
16:33
16:09
15:45
15:23
15:09
14:24
14:07
13:46
13:35
13:16
12:52
12:36
12:19
12:02
11:38
11:09
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01