Փաստ» օրաթերթը գրում է. «Ինչպես երեւում է, նույնիսկ մեր հազարավոր նահատակների հիշատակն է Նիկոլ Փաշինյանի ու իր թիմի համար PR-ի առիթ: Այսօր նախատեսվում է հիշատակի սգո երթ Հանրապետության հրապարակից Եռաբլուր: Կան տեղեկություններ, որ Փաշինյանն ուզում է այս երթը յուրօրինակ «վստահության ակցիա» դարձնել՝ ի պատասխան ընդդիմության բազմահազարանոց հանրահավաքների ու քայլերթերի:
Սակայն, մեր աղբյուրների փոխանցմամբ, նրան զեկուցվել է, որ մարդիկ իրենց խոնարհումը, հարգանքի տուրքը ցանկանում են մատուցել առանց Փաշինյանի ու նրա թիմի, ուստի իրենց հետ շատ քիչ «քայլողներ» են լինելու: Այդ իսկ պատճառով, ըստ տեղեկությունների, բոլոր նախարարությունների, մարզպետարանների, պետական այլ կառույցների ու իշխանությունների «սրտի» գործարարների վրա մարդաքանակի «պլան» է դրվել, եւ մարդկանց համոզելու, խոստումների ու սպառնալիքների միջոցով այսօր բերելու են երթի:
Միեւնույն ժամանակ հսկայական դժգոհություն կա հանրության շրջանում, որ Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը նման բան են նախաձեռնել: Շատերի կարծիքով , նրանք իրավունք չունեն մտնել Եռաբլուր. այդ մասին արդեն հայտարարել են բազմաթիվ կազմակերպություններ ու անհատներ, այդ թվում՝ զոհվածների ծնողներ:
Այդուամենայնիվ, երեկ պարզվեց, որ երթին մասնակցելու է նաեւ Նիկոլ Փաշինյանը: Ըստ երեւույթին, համապատասխան կառույցներն արդեն վստահ են, որ բազմամարդություն են ապահովելու»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
14:29
14:13
13:58
13:45
13:34
13:15
13:02
12:44
12:29
12:14
12:01
11:57
11:36
11:14
11:02
10:45
10:23
10:06
09:44
09:35
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58