Այսօր տխուր օր է, չկան ուրախ աչքերը, մենք այսօր հավաքվել ենք, որ հիշատակենք այն հերոսներին, որոնք նահատակվեցին պաշտպանելով մեր հայրենիքն ու պատիվը: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 19-ին, Ազատություն հրապարակում ընդդիմության հանրահավաքում նշեց «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնծու Վազգեն Մանուկյանը: «Առաջին պատերազմի զոհվածների ու մասնակիցներից շտերի հետ ես մոտիկ էի, ծանոթ էի, մենք իրար հետ մտքերով կիսվում էինք խարույկների մոտ, ռազմաճակատում, փողոցներում: Եւ իրենք երազանք ունեին, որ կառուցվի ազատ, անկախ, հզոր, ազդեցիկ երկիր՝ Հայաստան Արցախի հետ միասին, որտեղ կյանքը կլինի արդար, որտեղ կլինի բարեկեցիկ, բայց բարեկեցիկ ոչ թե ընտրյալների համար, այլ ամբողջ ժողովրդի: Նույն մտքերով էին տոգորված նաեւ այն տղաները, որոնք գնացին այս պատերազմ եւ զոհվեցին: Այն զինվորները, սպաները, կամավորները, որոնք առաջին կոչով գնացին պատերազմ ու զոհվեցին այս տարօրինակ պատերազմում: Ես անվանում եմ տարօրինակ, բայց շատերը արդարացի անվանում են ծախված պատերազմ»,-հայտարարեց Վազգեն Մանուկյանը: Նա համոզմունք հայտնեց, որ այս պատերազմը կարող էր չլինել. «Կամ մեծ տգիտություն, կամ մեծ դավաճանություն էր պետք բոլոր բանակցությունները տապալելու, բոլոր դաշնակիցներին կորցնելու, դիմացցինին գրգռելու համար: Պատերազմը որ սկսվեց, մենք կարող էինք հաղթել, չնայած մինչեւ պատերազմը պետք էր անել այն աշխատանքները, որոնք անհրաժեշտ էին եւ չարվեցին: Երբեմն ասում են՝ 2,5 տարին քիչ էր: 1990-ին մենք 2,5 տարում մենք զրոյից սարքեցինք բանակ եւ խայտառակ պարտության մատնեցինք Ադրբեջանին: Ծայրահեղ դեպքում կարող էինք շուտ կնքել այդ պայմանագիրը, շուտ ավրտել պատերազմը եւ կունենայինք քիչ կորուստներ: Մենք ինչ վիճակում հայտնվեցինք՝ անտերություն, անիշխանություն, պատերազմը չկա, բայց մենք շարունակում ենք տալ եւ տալ: Եթե այսպես շարունակվի, Հայաստանը կամ աշխարհի քարտեզից կվերանա, կամ կդառնա այնպիսի մի խղճուկ կբան, որին ոչ մեկն ուշադրություն չի դարձնի: Այդպիսի պետությունը չի կարողանա նաեւ իր ժողովրդի բարեկեցությունն ապահովել: Մենք հիմա գլորվում ենք այդ ճանապարհով»,-հայտարարեց Վազգեն Մանուկյանը՝ հավելելով, որ Նիկոլ Փաշինյանը Հայաստանն ընդմիշտ հանում է քաղաքական քարտեզից:
News.am
18:58
17:47
17:26
17:03
15:32
15:21
15:03
14:45
14:18
13:46
13:37
13:24
13:03
12:45
12:22
11:42
11:25
11:14
11:14
10:47
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55