Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարել է, որ սերտ կապ է պահպանում Մեծ Բրիտանիայի իշխանությունների հետ կորոնավիրուսի նոր շտամը հայտնաբերելու կապակցությամբ, եւ խոստացել է է տեղեկացնել հասարակությանը կորոնավիրուսի նոր շտամին բնորոշ բոլոր հետեւանքների մասին, երբ ավելի շատ տեղեկատվություն հավաքագրի վիրուսի մասին, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Մենք սերտ կապ ենք պահպանում Մեծ Բրիտանիայի իշխանություններ հետ կորոնավիրուսի նոր տարատեսակի հարցերի շուրջ: Նրանք շարունակում են տեղեկացնել մեզ անալիզների արդյունքների եւ ընթացիկ հետազոտությունների տվյալների մասին: Մենք կտրամադրենք անդամ պետություններին եւ հանրությանը արդիական տեղեկատվություն, երբ տեղեկանանք վիրուսի նոր շտամի բնութագրիչների եւ ցանկացած հետեւանքների մասին»,-ասված է հաղորդագրության մեջ:
Շաբաթ Մեծ Բրիտանիայի առողջապահության նախարար Մեթ Հենքոքը հայտնել էր, որ բրիտանացի գիտնականները հայտնաբերել են կորոնավիրուսի նոր շտամ, որը կարող է կապված լինել Անգլիայի հարավ-արեւելյան մասում COVID-19-ի տարածման հետ: Նրա խոսքով՝ նախնական վերլուծությունը ցույց է տալիս, որ վիրուսի այդ տեսակը տարածվում է հայտնի շտամերից ավելի արագ: Շաբաթ արտահերթ մամուլի ասուլիսի ժամանակ Միացյալ Թագավորության վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտարարել է, որ, նախնական տվյալներով, կորոնավիրուսի նոր տարբերակը կարող է լինել 70 տոսոկով ավելի վարակիչ՝ հավելելով, որ բրիտանացի փորձագետները դեռեւս չեն հայտնաբերել ապացույցներ, որ մուտացված վիրուսը կարող է ավելի մահացու ազդեցություն ունենալ:
12:04
11:39
11:23
11:08
10:52
10:35
10:17
09:49
09:33
09:19
09:02
00:38
23:49
23:38
23:33
23:03
15:22
15:09
14:22
14:03
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44