ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը կընդունի Արցախի Հին թաղեր և Խծաբերդ բնակավայրերում շրջափակման մեջ մնացած և դեկտեմբերի 15-ի երեկոյից կապի բոլոր միջոցներից զրկված և գերեվարված զինծառայողների հարազատներին: Հանդիպումը նշանակված է դեկտեմբերի 21-ին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հարազատների ծնողների դեկտեմբերի 19-ին ուշ երեկոյան Շիրակի մարզպետարանում կայացած հանդիպման ժամանակ փոխանցեց ԱԺ պատգամավոր Կարեն Սարուխանյանը:
Սարուխանյանը նշեց, որ նախարարը պատրաստ է ընդունել նրանցից 5-6-ին, սակայն հարազատները մերժեցին փոքրաթիվ խմբով հանդիպումը: Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը նշեց, որ կփորձի ՀՀ ՊՆ ներկայացուցիչների հետ քննարկել հանդիպման հետ կապված մանրամասները:
Հանդիպմանը ծնողները դժգոհեցին համապատասխան մարմինների աշխատանքից՝ նշելով, որ դեկտեմբերի 15-ին կապն իրենց հարազատների հետ կտրվել է, սակայն մինչ օրս իրենք տեղյակ չեն նույնիսկ տղաների կարգավիճակի մասին:
«Նույնիսկ մինչ օրս ոչ մեկը մեզ ստույգ տեղեկություն չի տվել այս 62 երեխան գերի է, թե շրջափակման մեջ: Մատների արանքով են նայում»,-նշեցին հարազատները:
Հիշեցնենք՝ Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ դեկտեմբերի 15-ի երեկոյան, դեռևս անհայտ պայմաններում, կորել է կապը Հադրութի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի ուղղությամբ տեղակայված ԱՀ ՊԲ մի քանի մարտական դիրքերի անձնակազմի հետ։ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարել է, որ Խծաբերդի ուղղությամբ մի քանի տասնյակ զինծառայողներ գերի են ընկել:
18:58
17:47
17:26
17:03
15:32
15:21
15:03
14:45
14:18
13:46
13:37
13:24
13:03
12:45
12:22
11:42
11:25
11:14
11:14
10:47
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55