Իտալիայում կորոնավիրուսի նոր տարբերակով վարակման դեպք է գրանցվել: Ինչպես կիրակի հայտնում է հանրապետության առողջապահության նախարարությունը, վարակվածը եւ նրա զուգընկերը վերջերս են վերադարձել Մեծ Բրիտանիայից:
«Նոր տեսակի կորոնավիրուսի նոր տարբերակի շտամը հայտնաբերվել է «Չելիո» ռազմական հիվանդանոցի գիտական բաժանմունքում վարակվածներից մեկի անալիզներում»,- ասվում է առողջապահության նախարարության հայտարարության մեջ, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Հիվանդը եւ նրա զուգընկերը վերջերս են վերադարձել Մեծ Բրիտանիայից Հռոմի Ֆյումիչինո օդանավակայանով: Վարակվածները մեկուսացված են եւ հետեւում են սահմանված բոլոր ընթացակարգերին»,- հայտնել է գերատեսչությունը:
Երկուշաբթի Միացյալ Թագավորության առողջապահության նախարարության ղեկավար Մեթ Հենքոկը հայտնել է, որ բրիտանացի գիտնականները կորոնավիրուսի նոր տարբերակ են հայտնաբերել, որը կարող է կապված լինել COVID-19-ի արագ տարածման հետ Անգլիայի հարավ-արեւելքում: Ըստ նրա` նախնական վերլուծությունը ցույց է տալիս, որ վիրուսի այս տարբերակն ավելի արագ է տարածվում, քան հայտնի շտամները: Շաբաթ օրը կայացած արտակարգ մամուլի ասուլիսին Միացյալ Թագավորության վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտարարել է, որ կորոնավիրուսի նոր տարբերակը, ըստ նախնական տվյալների, կարող է 70 տոկոսով ավելի վարակիչ լինել` հավելելով, որ բրիտանացի մասնագետները դեռ ապացույցներ չեն գտել առ այն, որ մուտացված վիրուսը կարող է ավելի մահացու լինել:
Բրիտանական իշխանությունների հայտարարություններից հետո Իտալիայի առողջապահության նախարարության ղեկավար Ռոբերտո Սպերանցան կիրակի հայտնել էր, որ մինչև 2021 թվականի հունվարի 6-ը երկիրը դադարեցնում է թռիչքները դեպի ՄԹ-ի բոլոր օդանավակայաններ եւ մուտքի արգելք է մտցնում, նույնիսկ` տարանցման, այն մարդկանց համար, ովքեր վերջին 14 օրվա ընթացքում եղել են թագավորությունում:
12:04
11:39
11:23
11:08
10:52
10:35
10:17
09:49
09:33
09:19
09:02
00:38
23:49
23:38
23:33
23:03
15:22
15:09
14:22
14:03
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44