Գրեթե երկու տասնյակ երկիր, այդ թվում` Եվրամիության առնվազն 14 անդամ երկիր, որոշել է դադարեցնել կամ սահմանափակել տրանսպորտային կապերը Բրիտանիայի հետ այն բանից հետո, երբ այնտեղ կորոնավիրուսի նոր, ավելի վարակիչ շտամ է հայտնաբերվել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Մուտացիան հայտնաբերվել է դեկտեմբերի կեսերին: Բրիտանիայի առողջապահության նախարարությունում հաղորդել են, որ նոր SARS-CoV-2-ը սովորականից արագ է տարածվում եւ գերակշռող է դարձել Լոնդոնում: Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտարարել է, որ շտամը 70 տոկոսով ավելի վարակիչ է, քան առաջին տարբերակը:
Նիդեռլանդների իշխանություններն առաջինը հայտարարեցին մինչեւ հունվարի 1-ը դեպի Միացյալ Թագավորություն թռիչքների դադարեցման մասին: Այնուհետեւ Բելգիան առնվազն 24 ժամով փակեց Մեծ Բրիտանիայի հետ սահմանը: Այս կապակցությամբ չեղյալ է հայտարարվել երկաթուղային հաղորդակցությունը Լոնդոնի եւ Բրյուսելի եւ Լոնդոնի եւ Ամստերդամի միջեւ: Իտալիան, Գերմանիան, Բուլղարիան, Իռլանդիան, Լիտվան, Լատվիան եւ Ֆինլանդիան եւս դադարեցրել են թռիչքները դեպի Բրիտանիա:
Ֆրանսիան 48 ժամով դադարեցրել է բոլոր տրանսպորտային հաղորդակցությունները դեպի ՄԹ: Շվեդիան արգելել է մուտքն այցելուների համար այս երկրից, Հունաստանը նրանց համար յոթօրյա կարանտին է սահմանել, Կիպրոսը` երկշաբաթյա կարանտին, իսկ Իսպանիան խստացրել է վերահսկողությունը Միացյալ Թագավորությունից ժամանողների վրա:
ԵՄ երկրներից բացի, Բրիտանիայի հետ օդային հաղորդակցության արգելման մասին որոշում են կայացրել նաեւ Թուրքիայի, Շվեյցարիայի, Կանադայի եւ Արգենտինայի իշխանությունները: Ընդ որում, Սաուդյան Արաբիան մեկ շաբաթով ամբողջովին փակել է իր սահմանները եւ չեղյալ է հայտարարել բոլոր միջազգային չվերթները:
14:52
14:36
14:23
14:09
13:56
13:45
13:32
13:13
12:58
12:35
12:14
12:03
11:38
11:24
11:10
10:59
10:48
10:33
10:15
09:56
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:43
09:35
09:24
09:16
09:02
09:57
09:45
09:34
09:26
09:15
09:02
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02