Սիրիայում՝ Թուրքիայի աջակցությունը վայելող զինյալները, վերսկսել են գրոհային հարձակումները Ալ-Ռաքքայի ուղությամբ, հայտնում է almasdarnews.com լրատվական կայքը:
Շաբաթ երեկոյան, թուրքամետ զինված ուժերը հրետանային արկեր և հրթիռներ են արձակել Ալ-Ռաքքա նահանգի Այն Իսա քաղաքի ուղությամբ՝ մի շարք պայթյուններ առաջացնելով:
Տեղական աղբյուրների համաձայն, Թուրքիայի աջակցությունը վայելող զինյալները բազմիցս արկեր և հրթիռներ են արձակել Այն Իսա քաղաքի ուղությամբ՝ թիրախ դարձնելով առաջնագծի որոշ գյուղեր, որոնցից են Ալ-Մուշարիֆահը և Ալ-Ժահբահը: Այս գյուղերը նախկինում ևս նույն ուժերի կողմից հարձակման են ենթարկվել:
Չնայած Սիրիայի ժողովրդավարական ուժերը (SDF) չեն արձագանքել 2019 թվականի հոկտեմբերին կնքված հրադադարի համաձայնագրի խախտումներին, սակայն, ըստ ամենայնի, նրանք այլևս չեն կարողանա լուռ մնալ, քանի որ Թուրքիայի կողմից աջակցություն վայելող զինյալներն ակնհայտ խոշոր գործողության են նախապատրաստվում Այն Իսայում:
Ալ-Ռաքքայի նահանգապետարանում գտնվող Սիրիայի արաբական բանակի (SAA) աղբյուրը լրատվական գործակալությանը տեղեկացրել է, որ Ռուսաստանի ռազմական ոստիկանությունը տեղյակ է հրադադարի խախտումների մասին:
Սիրիայի կառավարական բանակը փոքր ներկայություն ունի Այն Իսայի տարածքում, բայց եթե նրանց և Սիրիայի ժողովրդավարական ուժերի միջև նոր համաձայնագիր կնքվի, Ալ-Ռաքքայի հյուսիս-արևմուտքում կարող է մեծ թվով զորք կուտակվել:
14:36
14:23
14:09
13:56
13:45
13:32
13:13
12:58
12:35
12:14
12:03
11:38
11:24
11:10
10:59
10:48
10:33
10:15
09:56
09:43
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:43
09:35
09:24
09:16
09:02
09:57
09:45
09:34
09:26
09:15
09:02
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02