Իրանն Ատոմային էներգիայի միջազգային գործակալությանը (ՄԱԳԱՏԷ) հայտնել է Ֆորդո քաղաքում միջուկային օբյեկտի կառուցման մասին: Այս մասին երկուշաբթի հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Խաթիբզադեն, փոխանցում է ՏԱՍՍ-ը: «Մենք այդ մասին [շինարարության] տեղեկացրել ենք ՄԱԳԱՏԷ-ին եւ ոչինչ չենք թաքցրել»,- ասել է նա: Դիվանագետը հավելել է, որ «Իրանի գործողությունները [միջուկային ոլորտում] գտնվում են ՄԱԳԱՏԷ-ի վերահսկողության ներքո»: «Մենք գործակալությանը խորհուրդ ենք տալիս զերծ մնալ քաղաքական հարցերից, ինչը կօգնի պահպանել ինչպես ՄԱԳԱՏԷ-ի հեղինակությունը, այնպես էլ կազմակերպության համագործակցությունն Իրանի հետ»,- ասել է նա: AP-ն (Associated Press) ուրբաթ հաղորդել էր, որ արբանյակային նկարները վկայում են իրանական Ֆորդո քաղաքում միջուկային օբյեկտի ստորգետնյա շինարարության մեկնարկի մասին: Նշվում է, որ աշխատանքները սկսվել են սեպտեմբերի սկզբին: Դեկտեմբերի 1-ին Իրանի Մեջլիսը կողմ էր քվեարկել մի օրինագծի, որը կառավարությանը պարտավորեցնում է բարձրացնել ուրանի հարստացման աստիճանը: Դրա համաձայն` երկրի իշխանությունները մեկ տարվա ընթացքում պետք է հազարական լրացուցիչ ցենտրիֆուգներ շահագործման հանձնեն Նաթանզ եւ Ֆորդո քաղաքներում գտնվող ատոմային կայաններում:
20:13
19:57
19:25
19:04
18:44
18:21
18:09
13:23
13:09
12:53
12:03
11:49
11:35
11:18
11:02
17:03
16:45
16:24
16:06
15:43
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03