Ավարտվել են S-9-21-Հորբատեղ մոտ 6,8 կմ երկարությամբ ճանապարհահատվածի վերականգնման աշխատանքները։ Այս ճանապարհն անցնում է Վայոց ձորի մարզի Արտաբույնք եւ Հորբատեղ բնակավայրերով եւ մարզի զբոսաշրջային կարեւոր ուղիներից մեկն է։ «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ից հայտնում են, որ Հորբատեղի եւ Արտաբույնքի բնակիչները մեծ հույսեր են կապում ճանապարհի բարեկարգման հետ։ Նրանց բնորոշմամբ՝ ճանապարհի հիմնանորոգումը մեծապես կօգնի ինչպես գյուղերի սոցիալ-տնտեսական զարգացմանը, այնպես էլ իրենց կենցաղային հարցերի լուծմանն ու տարածաշրջանում զբոսաշրջային հոսքերի ավելացմանը։ Նշենք, որ S-9-21-Հորբատեղ ճանապարհի հարակից տարածքում են գտնվում Սմբատաբերդ ամրոցը, Ցաղացքար եկեղեցական համալիրը‚ Հորբատեղում է գտնվում Սուրբ Հրեշտակապետաց եկեղեցին‚ պատմական եւ բնության այլ հուշարձաններ։ Ճանապարհի վերականգնման շրջանակներում կատարվել են գաբիոնային պաշտպանիչ պատերի կառուցման, ջրահեռացման համակարգի վերականգնման, ասֆալտապատման եւ այլ աշխատանքներ: Չնայած ճանապարհի վերականգնման նախագծում նախապես ներառված չէին ջրագծի կառուցման աշխատանքներ, սակայն հաշվի առնելով խոշորացված Եղեգիս համայնքի ղեկավարի եւ Արտաբույնք գյուղի բնակիչների խնդրանքը` կառուցվել է Արտաբույնք գյուղի շուրջ 3‚4 կմ ընդհանուր երկարությամբ խմելու ջրագիծը։ Ճանապարհը վերականգնվել է Համաշխարհային բանկի եւ ՀՀ կառավարության կողմից ֆինանսավորվող Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում ծրագրի շրջանակներում։ Նշենք, որ 2020 թվականին այս ծրագրի շրջանակներում ՀՀ Լոռու, Վայոց ձորի, Տավուշի‚ Արարատի մարզերում ավարտվել է մոտ 23 կմ երկարությամբ 6 ճանապարհահատվածների վերականգնումը։ Իսկ Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագրի երկրորդ լրացուցիչ ֆինանսավորում ծրագրի շրջանակներում այս տարի ՀՀ 7 մարզերում մեկնարկել են մոտ 67,9 կմ երկարությամբ 12 ճանապարհահատվածների վերականգնման աշխատանքները։
20:13
19:57
19:25
19:04
18:44
18:21
18:09
13:23
13:09
12:53
12:03
11:49
11:35
11:18
11:02
17:03
16:45
16:24
16:06
15:43
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03