«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ Նիկոլ Փաշինյանի՝ Սյունիք կատարած այցի ընթացքում բեմադրված էժանագին շոուների՝ գրկախառնությունների ու շնորհակալությունների ռեժիսորն «Իմ քայլի» պատգամավոր Կարեն Համբարձումյանն է եղել՝ Սիսիանի ԲՀԿ-ական երջանկահիշատակ քաղաքապետ Աղասի Հակոբջանյանի փեսան։ Նա մի քանի օր ակտիվ աշխատանք է տարել մարզում՝ համապատասխան մարդկանց գտնելու եւ Փաշինյանին աստվածացնելու ուղղությամբ։ Փոխարենը ոստիկանությունը չի կատարել ցուցարարների դիմադրությունը ջարդելու Փաշինյանի հրահանգը, ինչի պատճառով էլ խափանվեց Սիսիանից հետո նրա «հաղթարշավը» դեպի Գորիս, Կապան, Մեղրի։ Բանն այն է, որ Երեւանից Սյունիք գործուղված հարյուրավոր ոստիկաններ զբաղված են եղել Սիսիանի հատվածում մայրուղին փակած սյունեցիներով, իսկ մյուս մասին իրենց տեղի գործընկերները չեն աջակցել՝ հրաժարվել են բիրտ ուժի գործադրումով ցրել ճանապարհը փակած մարդկանց: Դրանից հետո Նիկոլ Փաշինյանն այլ ելք չի ունեցել, քան հերթական մանիպուլյացիոն հայտարարություններով արդարացնել Գորիս եւ Կապան իր չգնալն ու Երեւան վերադառնալը: Հիշեցնենք, որ նա հանկարծ հիշեց, որ երկրում սուգ է, եւ չի ուզում բիրտ ուժ կիրառել, մինչդեռ շաբաթ օրը Եռաբլուրում ոստիկանները չխնայեցին անգամ սեւազգեստ մայրերին ու զոհվածների հարազատներին․ նրանց տրորելով՝ ճանապարհ բացեցին Փաշինյանի ու իր թիմի առաջ»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
14:29
14:13
13:58
13:45
13:34
13:15
13:02
12:44
12:29
12:14
12:01
11:57
11:36
11:14
11:02
10:45
10:23
10:06
09:44
09:35
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58