ARM | RUS |

Այս պահին միայն մեկ խնդիր կա՝ օր առաջ այս չարիքից ազատվելը. Լևոն Քոչարյան. hraparak.am

22.12.20 | 12:12

Նիկոլ Փաշինյանի հեռացման պահանջով ընդդիմադիրների միտինգներին մասնակցում է նաեւ Ռոբերտ Քոչարյանի կրտսեր որդին՝ Լեւոն Քոչարյանը: Նա երեկ Hraparak.am-ի հետ զրույցում ասաց, որ մասնակցում է զուտ որպես շարքային քաղաքացի, ինչպես շատերը, եւ սա իր համար իրոք արժանապատվության հարց է՝ օր առաջ ազատվել այն մարդուց, «ով որ մեր երկրին, մեր ազգին բերեց հասցրեց այս խայտառակ վիճակին»:

– Իսկ Ռոբերտ Քոչարյանն ի՞նչ է մտածում, հնարավո՞ր է մի օր նա էլ բարձրանա հարթակ եւ խոսի:

– Գիտե՞ք, մենք 2 տարուց ավելի է՝ ասում ենք, զգուշացնում ենք, եւ սա այն դեպքն է, որ ցավով պետք է ասեմ՝ ամենավատ ձեւով մեր մտահոգություններն իրականություն դարձան: Իսկ կմասնակցի միտինգներին, թե ոչ, չեմ կարող ասել, բայց ինքն իր դիրքորոշումը հայտնել է եւ հրապարակային կողմ է արտահայտվել Վազգեն Մանուկյանի թեկնածությանն ու ժամանակավոր կառավարության գաղափարին:

– Որքան էլ Փաշինյանից դժգոհությունը մեծ է, հասարակության մեջ մի շերտ կա, որ այս ակցիաների մեջ նախկինների վերադարձն է տեսնում, հատկապես, որ Ռոբերտ Քոչարյանն էլ իր աջակցությունն է հայտնել, եւ դա ոմանց հետ է պահում փողոց դուրս գալուց:

– Ես հասկանում եմ այն, ինչ ասում եք, էլի եմ լսել նման կարծիք: Գիտե՞ք, ինձ թվում է՝ պետք է, որ մեր հասարակությունը կարողանա ինչ-որ բաներ իրարից սահմանազատել, որովհետեւ իրենք ընկել են հենց էն ծուղակը, որի մեջ իրենց գցել է էս ապաշնորհ իշխանությունը՝ իր ղեկավարով: Պետք է դրանից դուրս գալ: Ես կարծում եմ, որ կան կարող ուժեր եւ կան անկարող ուժեր: Հիմա, էս իշխանությունը ցույց է տվել, որ ինքը չի կարողացել ու մեր երկիրը հասցրել է էս խայտառակ վիճակին: Էստեղ պետք չի նայել՝ նախկին, ներկա: Էն, ինչը նոր պետք է ձեւավորվի, պետք է լինեն բոլոր կարող ուժերը՝ թե՛ ներկաներից, թե՛ նախկիններից, թե՛ ապագայից: Երկրորդը, որ, ինձ թվում է, հետ է պահում ինչ-որ տեղ մարդկանց, այն է, որ այն, ինչ տեղի ունեցավ 2018 թվականին՝ իշխանափոխությունը, շատ մարդ մասնակցեց դրան, շատ մարդիկ ունեին իրոք բարի նպատակներ, բարեփոխումների հույսեր, ու ինձ թվում է՝ էստեղ երեւի հոգեբանական խնդիր կա, որ դժվար է ընդունել, որ գուցե սխալվել են:

– Ասում են՝ նախկինների սխալների հետեւանքն էր այս ամենը նրանք ծախեցին հողերը, թալանեցին երկիրը, չզինեցին բանակը, դրա համար էլ պարտվեցինք, «խեղճ Նիկոլ Փաշինյանն ի՞նչ աներ՝ վատ ժառանգություն էր ստացել»:

– Գիտե՞ք ինչի է ինձ համար էս ամեն ինչը ծիծաղելի, որովհետեւ ես գիտեմ՝ սա էս իշխանության թեզն է, որ առաջ են քաշում՝ իրենց ապաշնորհությունն ինչ-որ տեղ քողարկելու համար: Բայց ես մի բան կարող եմ ասել՝ եթե մարդ ունի մտածելու, վերլուծելու ունակություն, թող մի հատ նայի հայտարարությունները: Ես մի քանի բան մատնանշեմ. երկրի վարչապետի անցած տարվա ամանորյա ուղերձը, որտեղ թվարկում է, թե ինչ լավ վիճակում է մեր բանակը, որ 80-ականների զենքի ամոթալի էջը փակել են, որ լավ է բանակում՝ սնունդը, կլուբնիկան, մայկա-տռուսիկը եւ այլն: Հետո եկանք հասանք տավուշյան դեպքերին: Էդտեղ արդեն իրենք իրենց ասածի կնիքը դրեցին՝ այ, տեսեք, մենք էսպիսի լավ արդյունք ունեցանք, որովհետեւ էլ նախկին թալանչիները չեն, էս չեն, էն չեն, դրա համար մեր բանակը կարողացավ հակահարված տալ, ինքը դա դարձրեց իր հաղթանակը, որ նախկինները չկան, ու մենք էսպես լավն ենք: Այսինքն՝ էն բոլոր վատ բաները, որ իրենք կապում էին նախկինների հետ, համարեցին փակված ու հստակ ֆիքսեցին, որ արդեն էդպես չի: Դրանից քանի ամիս հետո սկսվեց սեպտեմբերի այս պատերազմը, ու արդեն ինչ-որ մի պահից նորից սկսեցին այդ թեզը մտցնել՝ նախկինները:

– Դուք պատերազմի առաջին օրերին մեկնեցիք ռազմաճակատ, ե՞րբ վերադարձաք, ո՞ր մասում էիք կռվում ու ի՞նչ տեսաք այնտեղ:

– Ես մեկնեցի պատերազմի երկրորդ, թե երրորդը օրը, լավ չեմ հիշում, մի քանի օրով հետ եկա՝ էստեղից կարեւոր բաներ կար հավաքել-տանելու, նորից մեկնեցի ու հետո արդեն վերադարձա նոյեմբերի կեսերին: Չեմ արել դա տեսախցիկների առջեւ, որովհետեւ նպատակը դա չէր: Ասել, որ էդպես չգիտեմ ինչեր եմ արել, սուտ կլինի, բայց, ամեն դեպքում, կամավորագրվել եմ, գնացել ծառայել եմ, 4-րդ պաշտպանական ուղղությունն է եղել՝ Աղդամի հատվածը: – Շատ էր խոսվում դավաճանությունների մասին՝ որոշ հրամանատարներ զինվորներին միայնակ թողնում փախչում էին, ճիշտ չէին կազմակերպում պաշտպանությունը եւ այլն: Դուք ի՞նչ խնդիրներ տեսաք այնտեղ, որ եթե դրանք չլինեին, պատերազմի ելքը գուցե այլ լիներ:

– Գիտե՞ք, ես էդ ոլորտի մասնագետ չեմ ու չեմ կարծում, որ պետք է էդ մասով գնահատականներ տամ: Բայց ամենից մեծ խնդիրը երկրի ղեկավարն էր՝ իր անհեռատես քայլերով: Իրենք էլ պարզ ասացին, էդ մասով երեւի անկեղծ էին, որ եթե շուտ համաձայնեին ինչ-որ տարբերակների, իրենց դավաճան կորակեին: Այսինքն՝ նախընտրեցին էսքան մարդ զոհվի, բայց չստացվի, որ իրենց դավաճան ասեն: Ու շատ լավ իմանալով, որ վերջնարդյունքը լինելու է էլ ավելի վատ:

– Եթե Նիկոլ Փաշինյանը վաղ թե ուշ հեռանա, եւ Վազգեն Մանուկյանի գլխավորությամբ ժամանակավոր կառավարություն ձեւավորվի, Ռոբերտ Քոչարյանն ու իր թիմակիցները մտադրություն ունե՞ն որեւէ ձեւով վերադառնալ իշխանության:

– Խոսքը ժամանակավո՞ր կառավարության մասին է, թե՞ հետագայի:

– Թե՛ ժամանակավոր, թե՛ հետագայում արտահերթ ընտրություններին մասնակցելու միջոցով:

– Ամենայն անկեղծությամբ ասեմ․ այս պահին միայն մեկ խնդիր կա՝ օր առաջ այս չարիքից ազատվելը: Մնացած բաների մասին ես էս պահին չեմ կարող որեւէ բան ասել: Բայց, բնականաբար, անմասն չենք կարող մնալ պրոցեսներից: Մնացածը՝ հետո: Երբ որ լինեն ընտրություններ, այդ ժամանակ արդեն պետք է որոշենք՝ մասնակցո՞ւմ ենք, թե՞ ոչ ու ի՞նչ ձեւաչափով: Բայց դա հիմա չի քննարկվում:

– Ի՞նչ եք կարծում, եթե Ռոբերտ Քոչարյանին հաջողվեր պատերազմից առաջ մեկնել Մոսկվա, հնարավոր կլինե՞ր ինչ-որ մի բան փոխել, որ այս փաստաթուղթը չունենայինք:

– Ես չեմ կարող ասել, բայց հաստատ գիտեմ, որ վնաս չէր տա:


Զառա Արամյանը մահացել է

Զառա Արամյանը մահացել է

18:58

Ինչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհներին

Ինչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհներին

17:47

Վարդան Ղուկասյանին հիվանդանոցից տեղափոխել են ԱԱԾ մեկուսարան

Վարդան Ղուկասյանին հիվանդանոցից տեղափոխել են ԱԱԾ...

17:26

Մուրադ Հասրաթյանը ստանձնել էր հայկական ժառանգության պահապանի դերը. խոնարհում ու աղոթք նրա հիշատակին. Միքայել Մինասյան

Մուրադ Հասրաթյանը ստանձնել էր հայկական ժառանգության պահապանի դերը. խոնարհում ու աղոթք նրա...

17:03

Իրան-ԱՄՆ պատերազմի վտանգը հետաձգվում է. Վարդան Ոսկանյան

Իրան-ԱՄՆ պատերազմի վտանգը հետաձգվում է. Վարդան...

15:32

Երևանում Իրանի դեսպանատան դիմացից բերման է ենթարկվել 7 անձ

Երևանում Իրանի դեսպանատան դիմացից բերման է ենթարկվել 7...

15:21

Քաղբանտարկյալները պետք է անհապաղ ազատ արձակվեն բանտերից․ Բաբայան

Քաղբանտարկյալները պետք է անհապաղ ազատ արձակվեն բանտերից․...

15:03

Պարեկները ձերբակալել են կաշառք առաջարկած ոչ սթափ տղամարդուն (Տեսանյութ)

Պարեկները ձերբակալել են կաշառք առաջարկած ոչ սթափ տղամարդուն...

14:45

Բախվել են Արթիկ-Երևան երթուղու «Գազել»-ը ու «ԳԱԶ 69»-ը․ 8 վիրավոր կա

Բախվել են Արթիկ-Երևան երթուղու «Գազել»-ը ու «ԳԱԶ 69»-ը․ 8 վիրավոր...

14:18

Հայաստանի դիվանագիտությունը չի կարողանում հասանելի դարձնել գերիների հարցը. Սիրանուշ Սահակյան

Հայաստանի դիվանագիտությունը չի կարողանում հասանելի դարձնել գերիների հարցը. Սիրանուշ...

13:46

Բաքվում պահվող հայ գերիներին չի թույլատրվում Աստվածաշունչ փոխանցել, կրոնական դաջվածքներն անգամ այրել են

Բաքվում պահվող հայ գերիներին չի թույլատրվում Աստվածաշունչ փոխանցել, կրոնական դաջվածքներն անգամ...

13:37

Ժողովո՛ւրդ ջան, Նարեկի կյանքին վտանգ է սպառնում․ Լիդյա Մանթաշյան

Ժողովո՛ւրդ ջան, Նարեկի կյանքին վտանգ է սպառնում․ Լիդյա...

13:24

Կադրային փոփոխություններ՝ ՆԳՆ ենթակա ծառայություններում

Կադրային փոփոխություններ՝ ՆԳՆ ենթակա...

13:03

Հայր Ռուբենի նշանակումը պարզ վարչական որոշում չէր, այլ՝ վստահության ցուցիչ

Հայր Ռուբենի նշանակումը պարզ վարչական որոշում չէր, այլ՝ վստահության...

12:45

ՀՀԿ-ն պայքարելու է բոլոր քաղաքական բանտարկյալների ազատության համար. հայտարարություն

ՀՀԿ-ն պայքարելու է բոլոր քաղաքական բանտարկյալների ազատության համար....

12:22

Ժաննա Անդրեասյանին շնորհվել է Մատենադարանի երախտագիտության մեդալ

Ժաննա Անդրեասյանին շնորհվել է Մատենադարանի երախտագիտության...

11:42

Պետությանն արգելվում է միջամտել եկեղեցու ներքին գործերին, բայց այս ամենն այն դեպքում, եթե որոշում ենք առաջնորդվել իրավունքով, այլ ոչ թե, օրինակ, խելագարության կանխավարկածով

Պետությանն արգելվում է միջամտել եկեղեցու ներքին գործերին, բայց այս ամենն այն դեպքում, եթե որոշում...

11:25

Հրդեհ՝ Աբովյան քաղաքի նոր կառուցվող էլիտար շենքում. տարհանել են 15 քաղաքացու

Հրդեհ՝ Աբովյան քաղաքի նոր կառուցվող էլիտար շենքում. տարհանել են 15...

11:14

Հայաստանի տնտեսական զարգացման ընթացքը թևակոխում է վստահության նոր փուլ. Նիկոլ Փաշինյան

Հայաստանի տնտեսական զարգացման ընթացքը թևակոխում է վստահության նոր փուլ. Նիկոլ...

11:14

Գյումրի, Ամասիա, Աշոցք, Արթիկ քաղաքներում տեղում է ձյուն. կան փակ ճանապարհներ

Գյումրի, Ամասիա, Աշոցք, Արթիկ քաղաքներում տեղում է ձյուն. կան փակ...

10:47

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Հայկական մամուլ

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի հաստատվում

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի...

09:35

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

09:17

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը գրավել

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը...

09:47

«Ժողովուրդ». Ինչ է հայտարարագրել «Մարտի 1»-ի գործով անցած եւ 2021-ին արդարացված Արարատի համայնքապետ Ավետիսյանը

«Ժողովուրդ». Ինչ է հայտարարագրել «Մարտի 1»-ի գործով անցած եւ 2021-ին արդարացված Արարատի...

09:27

«Հրապարակ». Եկեղեցու վերնախավի դիրքորոշումը կոշտ է եղել

«Հրապարակ». Եկեղեցու վերնախավի դիրքորոշումը կոշտ է...

09:15

«Ժողովուրդ». Ինչ է քննարկվել երեկ Մայր Աթոռում տեղի ունեցած եպիսկոպոսաց ժողովին

«Ժողովուրդ». Ինչ է քննարկվել երեկ Մայր Աթոռում տեղի ունեցած եպիսկոպոսաց...

09:01

«Հրապարակ». ՔՊ–ից ովքեր են առաջադրվել, ովքեր են ոտքը կախ գցել

«Հրապարակ». ՔՊ–ից ովքեր են առաջադրվել, ովքեր են ոտքը կախ...

09:16

«Հրապարակ». Ելքեր են փնտրում պրոֆեսիոնալների ցուցակում ընդգրկվելու համար

«Հրապարակ». Ելքեր են փնտրում պրոֆեսիոնալների ցուցակում ընդգրկվելու...

09:01

«Հրապարակ». Գյումրու ՔՊ կառույցը լուծարվել է. Կարեն Սարուխանյանին պարտադրել են

«Հրապարակ». Գյումրու ՔՊ կառույցը լուծարվել է. Կարեն Սարուխանյանին պարտադրել...

09:55

«Ժողովուրդ». Գործընթացը սառեցվել է. կրճատումների պատճառով բունտ կարող էր հասունանալ

«Ժողովուրդ». Գործընթացը սառեցվել է. կրճատումների պատճառով բունտ կարող էր...

09:44

«Հրապարակ». Երկու ամսում երեք հայց Գարիկ Սարգսյանի դեմ

«Հրապարակ». Երկու ամսում երեք հայց Գարիկ Սարգսյանի դեմ

09:33

«Իրավունք». Դիանա Գասպարյանը մի լավ ծիծաղել է ՔՊ-ի թեկնածու Արգիշտի Մեխակյանի ռեյտինգի վրա

«Իրավունք». Դիանա Գասպարյանը մի լավ ծիծաղել է ՔՊ-ի թեկնածու Արգիշտի Մեխակյանի ռեյտինգի...

09:15

«Իրավունք». «Մի բան արեք ախպերություն. Նժարին նախարար լինել-չլինելն է»

«Իրավունք». «Մի բան արեք ախպերություն. Նժարին նախարար լինել-չլինելն...

09:01

«Հրապարակ». Վաղարշապատում ՔՊ–ն անցել է «մարտեր առանց կանոնների»

«Հրապարակ». Վաղարշապատում ՔՊ–ն անցել է «մարտեր առանց...

09:56

«Փաստ». Ներկա «լավությունները» հետո ժողովրդի «քթերից են բերելու»

«Փաստ». Ներկա «լավությունները» հետո ժողովրդի «քթերից են...

09:45

«Հրապարակ». ՔՊ–ական պատգամավորներն ընդդեմ կառավարության

«Հրապարակ». ՔՊ–ական պատգամավորներն ընդդեմ...

09:33

«Ժողովուրդ». Փաշինյանի իշխանությունը Արցախից մսխված գումարների քրգործը հովանավորում է

«Ժողովուրդ». Փաշինյանի իշխանությունը Արցախից մսխված գումարների քրգործը հովանավորում...

09:16

«Փաստ». Դպրոցներում ուսուցիչների սուր պակաս կա

«Փաստ». Դպրոցներում ուսուցիչների սուր պակաս կա

09:02

«Ժողովուրդ». Ինչ ունեցվածք ունի Վեհափառի եղբորը եւ եղբորորդուն կալանավորած դատավորը

«Ժողովուրդ». Ինչ ունեցվածք ունի Վեհափառի եղբորը եւ եղբորորդուն կալանավորած...

09:55