Կոմպակտ դասի ավտոբուսների մատակարարումն արդեն սկսվել է, որոնք կլինեն 100 հատ. 30-ը դեկտեմբերին, 30-ը՝ հունվարին եւ 40-ը՝ փետրվարին: Այս մասին, այսօր դեկտեմբերի 22-ին, Երեւանի ավագանու նիստում նշեց Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը: «Հենց այդ ժամանակում էլ մտցնելու ենք գիծ, որովհետեւ հունվարին բավականին շատ գծեր փակվելու են: Այս ավտոբուսները միտված են այդ փակված գծերը չեզոքացնելուն: Ընդհանուր առմամբ, տրանսպորտային ցանցը, որը գծվել է WYG բրիտանական ընկերության կողմից նախատեսում է մոտ 850 շարժակազմ, այնտեղ կան եւ ավտոբուսներ, եւ տրոլեյբուսներ, բայց այդ ցանցը կարող է գործարկվել, երբ ամբողջ շարժակազմը կլինի: Դրա համար նախատեսում ենք անցումային ցանց ունենալ, եւ երբ ամեն անգամ նոր շարժակազմ կգա, կհամալրվի»,-ասաց Մարությանը: Նա տեղեկացրեց, որ արդեն իսկ մրցույթ է հայտարարվել 8,5 մետրանոց 161 ավտոբուսների համար: «Հունվարի վերջին մրցույթը կբացվի, մատակարարումը կլինի 4-6 ամսվա մեջ: Դրա համար մոտ 7 մլրդ դրամից ավելի գումար է նախատեսվում: Երեւան քաղաքը դա գնելու է իր բյուջեով: Այս 100 կոմպակտ ավտոբուսները եւս գնել ենք մեր բյուջեով: Այս երկուսը միասին կլինի 261, բայց այդ Չինաստանից 9 տարի առաջ նվեր ստացած 249 ավտոբուսները եւս կաշխատեն: Նաեւ 12 մետրանոց 100 հատ ավտոբուսների մրցույթ կլինի, որոնք կլինեն «Եվրո 6» ստանդարտի: Մինչեւ տարվա վերջ այդ մրցույթը կհայտարարվի»,-ընդգծեց քաղաքապետը՝ հավելելով, որ այս վերջին մրցույթի համար կառավարությունը գումար պետք է հատկացնի:
18:58
17:47
17:26
17:03
15:32
15:21
15:03
14:45
14:18
13:46
13:37
13:24
13:03
12:45
12:22
11:42
11:25
11:14
11:14
10:47
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55