«Ի՞նչ է նշանակում՝ հակաեկեղեցական նոր սադրանքներ իրականացնել…Դրանք իրականացնողներն, ի վերջո, պետք է հասկացած լինեին, որ իրականության մեջ՝ շունը հաչում է, իսկ քարավանն առաջ է գնում,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է Հայ առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Տեր Միքայել եպիսկոպոս Աջապահյանը՝ անդրադառնալով վերջին օրերին նոր թափ առնող հակաեկեղեցական արշավի թեմային։ «Մեզ համար սա նորություն չէ, Հայ առաքելական եկեղեցին, ցավոք նման դեպքեր էլի է տեսել, բայց ո՞ւր են այդ արշավականներն ու որտե՞ղ է Հայ առաքելական եկեղեցին, այնպես որ՝ սրանով ամեն ինչ ասված է: Ափսոս, որ այս իշխանությունն այդպես էլ չգիտակցեց իր իրական առաքելությունը և արդյունքում՝ մենք ունեցանք այն, ինչ ունենք: Բայց, այսքանով հանդերձ, նորից եմ կրկնում՝ նրանք անցողիկ են, ազգային և հոգևոր արժեքները՝ մնայուն՝ ցանկացած պարագայում»: Հատկապես երեկ Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում տեղի ունեցած միջադեպից հետո, երբ քահանան չէր բարեւել Նիկոլ Փաշինյանին ու ձեռքը պարզել առ Աստված, հասարակական լայն շրջանակներ հանդես են գալիս հայտարարություններով՝ խնդրելով Վեհափառ Հայրապետից արգելել Հայաստանի Հանրապետությունում՝ վարչապետի աթոռը զբաղեցնող անձի և նրա կնոջ մուտքը Հայ առաքելական եկեղեցի։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում Շիրակի թեմի առաջնորդ Տեր Միքայել եպիսկոպոս Աջապահյանը նշել է, որ, անշուշտ, եկեղեցին նման որոշում կայացնելու իրավունք և իրավասություն ունի, սակայն այդպիսի որոշումը հակադրության մեջ կմտնի Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու լայնախոհության և լայնամտության սկզբունքի հետ. «Մեր եկեղեցին երբեք աղանդավորական մոտեցում չի ցուցաբերել՝ ասելու համար՝ սա իմն է, իսկ սա իմը չէ: Ինչպես այստեղ՝ Հայաստանում ապրող, այնպես նաև աշխարհասփյուռ բոլոր հայերին եկեղեցին իր զավակն է համարում, հետևաբար, այդ իսկ պատճառով չի ցանկանում նման քայլի գնալ, միաժամանակ ապաշխարության հնարավորություն տալով ցանկացած մեղսավորի՝ ով էլ, որ նա լինի և ինչ տեսակի մեղքի մեջ էլ, որ ընկած լինի: Դավաճանն էլ ապաշխարության հնարավորություն պետք է ունենա և միայն դրա համար պետք է մտնի եկեղեցի»:
Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:
20:13
19:57
19:25
19:04
18:44
18:21
18:09
13:23
13:09
12:53
12:03
11:49
11:35
11:18
11:02
17:03
16:45
16:24
16:06
15:43
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03