Չինաստանը պատասխան քայլեր է ձեռնարկել` վիզային սահմանափակումներ մտցնելով ԱՄՆ պաշտոնյաների նկատմամբ: Վիզային սահմանափակման միջոցառումները ձեռնարկվել են ի պատասխան Պետդեպարտամենտի հայտարարությանը, որում ասվում է, որ Միացյալ Նահանգները մերժելու են վիզաների տրամադրման հարցում Չինաստանի Կոմունիստական կուսակցության այն պաշտոնյաներին, ում քաղաքականությունը կամ գործողություններն ուղղված են կրոնական խմբերի, էթնիկ փոքրամասնությունների, այլախոհների կամ այլոց ճնշմանը: «Չինաստանը պատասխան քայլեր է ձեռնարկել ԱՄՆ պաշտոնյաների եւ նրանց ընտանիքի անդամների դեմ, ովքեր կրում են Չինաստանի ներքին գործերին վերջերս տեղի ունեցած միջամտության հիմնական պատասխանատվությունը»,- ասել է ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Վան Վենբինը: «Տիբեթի, Թայվանի եւ Հոնկոնգի հարցերը Չինաստանի ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության վերաբերյալ Չինաստանի ներքին գործն են, եւ ոչ մի արտաքին ուժ չպետք է միջամտի»,- ասել է նա: Ավելի վաղ` դեկտեմբերի սկզբին, ԱՄՆ-ն հայտարարել էր Չինաստանի Կոմունիստական կուսակցության անդամներին եւ նրանց ընտանիքների անդամներին վիզաների տրամադրումը 10 տարվա փոխարեն մեկ ամսով սահմանափակելու պլանների մասին: Պետդեպարտամենտը նաեւ հայտարարել էր, որ մերժելու է արտասահմանում ազդեցություն գործելու հետ կապված օպերացիաներին առնչություն ունեցող չին քաղաքացիներին վիզաներ տրամադրելու հարցում:
14:36
14:23
14:09
13:56
13:45
13:32
13:13
12:58
12:35
12:14
12:03
11:38
11:24
11:10
10:59
10:48
10:33
10:15
09:56
09:43
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:43
09:35
09:24
09:16
09:02
09:57
09:45
09:34
09:26
09:15
09:02
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02