«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն նախատեսում է մինչեւ 2017թ. վերջ ունենալ շուրջ 300 000 հազար բաժանորդ ամբողջ Հայաստանում, ովքեր հին հաշվիչները կփոխարինեն նորերով՝ էլեկտրաէներգիայի առեւտրային հաշվառման ավտոմատ համակարգով աշխատող հաշվիչներով: Այս մասին մամուլի ասուլիսին ասաց «Հայաստանի էլեկտարական ցանցեր» ՓԲԸ–ի տնօրեն Կարեն Հարությունյանը։
Նրա խոսքով` հաշվիչ համակարգի արդիականացումը ՀԷՑ-ի ներդրումային ծրագրի մի մաս է կազմում ու սպառողների համար չի ստեղծում լրացուցիչ բեռ. «Ծառայությունն ամբողջովին անվճար է։ Այս համակարգը բաժանորդներին թույլ կտա առցանց տարբերակով տեղեկանալ իրենց հաշվիչների ցուցմունքներին: Բաժանորդը ստանում է մուտքանուն եւ գաղտնաբառ, որից հետո հասարակ ընթացակարգով մուտք գործում համակարգի մեջ:»։
Միաժամանակ նա տեղեկացրեց, որ աշխարհի որեւէ երկրում նպատակահարմար չեն համարել ամբողջական անցում կատարել հաշվառման ավտոմատ համակարգին։ Այս համակարգի ներդրմամբ բաժանորդների վստահությունը բավականին կբարձրանա ցանցի նկատմամբ։
Այս պահին մայրաքաղաքում արդեն շուրջ 2000 բաժանորդ օգտվում է էլեկտրաէներգիայի առեւտրային հաշվառման ավտոմատ համակարգով աշխատող հաշվիչներից։ Ի դեպ, հաշվիչները հայրենական արտադրության են, իսկ բաժանորդը էլէներգիայի ցուցմունքները ստանում է «Պիրամիդա 2.0» ծրագրի միջոցով։
Ըստ Հարությունյանի՝ նախատեսվում է, որ երկու տարում միայն մայրաքաղաքում 70 000-80 000 բաժանորդ կփոխարինի հին հաշվիչները «սմարթ» հաշվիչներով։ Իսկ այն բնակավայրերում, որտեղ էլեկտրաէներգիայի առեւտրային հաշվառման ավտոմատ համակարգով աշխատող հաշվիչներ չեն նախատեսվում կներդրվի մեկ այլ համակարգ, որը նույնպես կնպաստի «ՀԷՑ»–ի հանդեպ վստահության բարձրացմանը։
«Հաշվիչներից ցուցմունենրի գույքագրումը եւ փոխանցումը համակարգ կկատարվի սմարթֆոնների միջոցով։ Սա նույնպես նոր եւ առաջադեմ համակարգ է, որը կապահովի հաշվիչների տվյալների անաչառությունը, մարդկային գործոնի բացառումը եւ հնարավորություն կտա շատ առումներով կատարել գործառնական ծախսերի կրճատում»,– ասաց Հարությունյանը՝ հավելելով, որ այդ գործի համար ձեռք կբերվեն հայկական արտադրության «ԱրմԹաբ» սմարթ հեռախոսներ, ինչը նույնպես կխրախուսի հայրենական արտադրությանը։
17:41
16:27
16:02
16:02
13:33
11:54
11:45
18:04
16:27
15:47
11:43
10:32
23:34
23:16
22:45
22:22
18:35
14:44
14:15
12:02
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03