Հայաստանում հասունացած քաղաքական ճգնաժամն ու անիշխանությունն առկա ծանր շրջանում ավելի են խորացնում մեր պետականության առջեւ ծառացած խնդիրները։ Այս մասին հայտարարություն է տարածել «Միասնություն» շարժումը: Հայտարարությունում նաեւ ասվում է. «ՀՀ անվտանգության համար այսօր անհրաժեշտ է լայն քաղաքական կոնսենսուս, իսկ դրան հասնելու միակ ուղին Նիկոլ Փաշինյանի հրաժարականն է, ժամանակավոր կառավարության ձեւավորումը եւ ամենասեղմ ժամկետներում խորհրդարանական ընտրությունների կազմակերպումը։ անրահավաքների, ակցիաների, միտինգների, նստացույցերի լեզվով Նիկոլ Փաշինյանի հետ խոսելը բարդ է․ նա տարիներ շարունակ կոփվել է այդ հարցում, եւ դա, թերեւս, պայքարի ամենադժվար մեթոդն է նրա դեմ կիրառելու համար։ «Միասնություն» շարժումը եւս մեկ անգամ հորդորում է Նիկոլ Փաշինյանին` ճիշտ գնահատել երկրում ստեղծված իրավիճակը, գոնե մեկ անգամ դրսեւորել հայրենասիրություն եւ արժանապատիվ կերպով հեռանալ՝ շանս տալով անցկացնելու արտահերթ խորհրդարանական ընտրություններ։ Միեւնույն ժամանակ, հանրության գիտակցության մեջ պետք է ամրացնել կարեւոր մի հանգամանք՝ մեզ պետք են ազգային արժեքներ կրող, նոր ու պրոֆեսիոնալ մարդիկ, որոնք երբեւէ կոռումպացված օղակների մաս չեն կազմել։ Միայն պրոֆեսիոնալ կադրերով ձեւավորված իշխանությունը կարող է լուծել Հայաստանի Հանրապետության առջեւ ծառացած լրջագույն խնդիրները։
22:45
22:09
18:25
17:45
17:28
17:14
16:56
16:47
16:35
16:02
15:42
15:07
14:48
14:23
14:07
13:57
13:08
12:47
12:35
12:16
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | ||||
5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:45
09:36
09:29
09:14
09:02
09:46
09:44
09:35