«Տեղի է ունենում քաղաքական տեռոր, այլ բառ չի կարելի օգտագործել»,-Քննչական կոմիտեի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանը: Նա չի հասկանում, թե ի՞նչ է նշանակում, երբ դատարանը երեկ ոչ իրավաչափ է ճանաչում Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի ձերբակալումը և 40 րոպե հետո այլ մեղադրանք է առաջադրվում.
«Սա քաղաքական հետապնդում է, ես այլ գնահատական չեմ կարող տալ: Այստեղ միանշանակ նպատակ է հետապնդվում գլխատել Սյունիքը: Այսօր այստեղ գտնվում է երկու հրամանատար (խոսքը՝ Գորիսի և Քաջարանի քաղաքապետերի մասին է, որոնք նաև կամավորական ջոկատների հրամանատարներն են), ովքեր թողել են դիրքերը և եկել այստեղ, որովհետև իրենց քննչական մարմինն է կանչել: Ինչի՞ են ուզում հասնել սրանով, որ թուրքը մտնի Սյունի՞ք: Թուրքը, որ մտավ Սյունիք, վաղը գալու է այստեղ կանգնի, նույնն քննիչների տների, աշխատասենյակների առջև»:
«Խոսքս ուզում եմ ուղղել այն ուժային մարմինների ներկայացուցիչներին, որոնք դեռ մի քիչ գիտեն՝ ինչ է արհեստավարժ մոտեցումը գործին: Տղերք՝ մի արեք, դա ոչ մի լավ բանի չի բերելու: Եթե իրենք շարունակեն այս ուղղությունը, իրենք կիսելու են Նիկոլ Փաշինյանի պատասխանատվությունն այն հանցագործությունների համար, որոնք ինքն արդեն կատարել է, կատարում է և փորձելու է կատարել ապագայում»,- ասաց Վ. Հակոբյանը: Նա նշեց, որ սյունեցիները մնալու են այնքան, մինչև իրենց քաղաքի ղեկավարները հետ չդառնան և չզբաղվեն Սյունիքի պաշտպանությամբ:
«Ինձ համար Փաշինյանը վարչապետ չէ, դավաճան է և պետք է հեռանա, անհետանա մեր կյանքից, կապ չունի՝ ոնց: Պարզապես մեկ օր պետք է արթնանանք ու տեսնենք, որ վարչապետը գոյություն չունի, բայց ի վերջո պատասխան է տալու դատարանի առաջ իր կատարած այս բոլոր հանցանքների համար»,-ասաց Վահե Հակոբյանը: ՔԿ դիմաց հավաքված սյունեցիները հայտարարեցին, որ իրենք այստեղից չեն հեռանա, մինչև իրենց համայնքների ղեկավարները չվերադառնան, պատրաստ են ամենավերջին քայլերին դիմելուն:
«Այսօր սահմանն անպաշտպանն է: Մեր հրամանատարներին բերման են ենթարկել: Եթե սա դավաճանություն չէ՞, ի՞նչ է»,- հայտարարեց սյունեցիներից մեկը:
Աղբյուր` Panorama.am
18:58
17:47
17:26
17:03
15:32
15:21
15:03
14:45
14:18
13:46
13:37
13:24
13:03
12:45
12:22
11:42
11:25
11:14
11:14
10:47
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55