Այսօր նախապատրաստվող նյութերի շրջանակում բացատրություն տալու նպատակով ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, «Հայրենիքի փրկության շարժման» համակարգող Իշխան Սաղաթելյանը հրավիրվել էր ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչություն։ ՔԿ-ից դուրս գալով՝ լրագրողների հետ զրույցում ասաց, որ հրավիրվել էր երեկվա իր ելույթի պատճառով, բացատրություն են պահանջել իրենից: «Ես, ըստ էության, քաղաքական հայտարարություն եմ արել և բացատրություն չեմ տվել: Հարուցված և հարուցվելիք քրեական գործերը չեն կարող կասեցնել մեր պայքարը: Նույն տեմպով, ավելի վճռական շարունակելու ենք, որովհետև դրված է հայրենիքի փրկության հարցը, հետևաբար որևէ կերպ, որևէ ճնշում չի ազդելու մեր պայքարի վրա»,- նշեց նա: ՀՅԴ ԳՄ ներկայացուցչի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանն իշխանության մնալու տարբերակ չունի.
«Տեսեք, Արթուր Վանեցյանին են հրավիրել ինչ-որ գործով, ինձ, ուրիշներին: Քննիչներն այսօր այցելել են նաև Վազգեն Մանուկյանին: Այսինքն փորձում են մարդկանց նման մեթոդներով քաշքշել, սպառնալ, գործեր հարուցել, բերման ենթարկել՝ հույս ունենալով, թե այդ ճանապարհով կարող են ազդել: Չեն կարողանալու: Մեր շարքերն ավելի են ընդլայնվելու: Հեռացնելու ենք գերագույն գլխավոր դավաճանին հանուն մեր երկրի, որպեսզի միասին կարողանանք մեր ուզած երկիրը կառուցենք»,- ասաց Ի. Սաղաթելյանը:
Ըստ նրա, սա է այս մարդկանց ձեռագիրը, քաղաքական իշխանությունը շատ հաճախ անհարմար վիճակի մեջ է դնում քննչական մարմիններին, ոստիկանությանը, ԱԱԾ-ին: Ի Սաղաթելյանը հույս հայտնեց, որ մի պահ սպաները կկանգնեն ու կհրաժարվեն կատարելու գլխավոր դավաճանի հրահանգները:
18:58
17:47
17:26
17:03
15:32
15:21
15:03
14:45
14:18
13:46
13:37
13:24
13:03
12:45
12:22
11:42
11:25
11:14
11:14
10:47
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55