«Փաստ» օրաթերթը գրում է. «Այսօր ով ինչպիսի կարծիք հայտնում է, արժանանում է «ստանդարտ» որակումների. այնպիսի տպավորություն է, որ մեր հասարակությունում կա՛մ «զոմբի» են, կա՛մ «5000 դրամանոց», կա՛մ «պիցցայակեր», էլ չենք խոսում այն մասին, որ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջողները պաշտոնակռիվ են տալիս: Բոլորը՝ տասնյակ հազարավորներն անխտիր՝ եկեղեցու քահանայից սկսած՝ մինչեւ ռուսաստանաբնակ հայ մեծահարուստ կամ հայտնի դերասան: Արդյունքում վերից վար կամ վարից վեր իսպառ բացակայում է որեւէ տեսակի դիսկուրս, որեւէ առողջ բանավեճ, կամ ընդհանրապես բանավեճ: Ամեն ինչ հանգում է «սամ դուռակ»-ի: Բոլորը բոլորին հայհոյում են (որոշ կանայք՝ ամենաթունդը), բոլորը բոլորին անիծում են (որոշ տղամարդիկ՝ ամենաթունդը), բոլորը բոլորին ատում են: Ու ամենասարսափելին՝ բոլորն ուզում են բոլորին գնդակահարել կամ գոնե բանտարկել: Այնպես չէ, որ մեր հանրության մեջ չարություն ու ատելություն չի եղել, սակայն, հանուն արդարության, պետք է արձանագրենք, որ այդ ամենը ուժգնորեն գեներացվեց 2018 թվականի հայտնի դեպքերից հետո, երբ բաղձալի աթոռին հասավ Նիկոլ Փաշինյանը: Վերջինս իր թիմի հետ երկուսուկես տարի սփռել է միայն ատելություն, թշնամանք, այսօր էլ շարունակում է մաքսիմալ պառակտել ժողովրդին, միմյանց դեմ հանել, իր փոքրաթիվ «աջակիցների» միջոցով սպառնալիքներ հնչեցնել, մի խոսքով՝ խառնել ինչ հնարավոր է: Արդյունքները երեւում էին դեռ 1-1,5 տարի առաջ, իսկ հիմա այդ ամենը հասել է ծայրահեղության գագաթնակետին: Մենք հիմա այս առումով այնպիսի մի վիհի առջեւ ենք, որ մի թեթեւ հրում է պետք անդունդում հայտնվելու համար: Իսկ իշխանական պատգամավորները շարունակում են խոսել «իմ ընտրողների» մասին (իրականում նրանցից ոչ ոք ընտրող չունի, միակը, որ ընտրող է ունեցել, Նիկոլ Փաշինյանն է), կարծես ոչինչ չի եղել, կարծես սովորական ներքաղաքական գործընթացներ են, չեն եղել հազարավոր զոհերը, տարածքային կորուստներն ու կապիտուլյացիան»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
15:29
15:04
14:35
14:14
13:06
12:33
12:09
11:14
10:48
10:28
09:38
09:19
09:02
17:03
16:42
16:28
16:16
16:00
15:45
15:26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33