Ադրբեջանցի լրագրող Ագիլ Ալեսգերը, խոսելով Թուրքիայում հուլիսի 15-ի հեղաշրջման փորձի և դրա կազմակերպիչը համարվող թուրք կրոնական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի թիմակիցների մասին, ասել է, որ Ադրբեջանը նույնպես կանգնած է նման մի վտանգի առաջ:
Այս մասին Ալեսգերը զրուցել է թուրքական «Քարար» թերթի լրագրող Սամի Բայրաքթարի հետ:
«Ադրբեջանը գյուլենականների համար դուռ է դեպի Կովկաս և Ռուսաստան: Գյուլենն իր թիմակիցներին Ադրբեջան ուղարկելիս ասել է՝ «Մահացե՛ք, բայց հետ մի՛ վերադարձեք»: Գյուլենականներն Ադրբեջանում կազմակերպում են հաշվարկային ամուսնություններ, որպեսզի մտնեն պետության խորքերը: Նրանք շատ հզոր են հատկապես իրավական դաշտում: Դատախազների օգնականների մեծ մասը նրանցից են: Կարելի է ասել, որ նրանք գնում են նույն ճանապարհով, ինչ Թուրքիայում», -ասել է Ալեսգերը:
Ադրբեջանցի լրագրողը նաև հավելել է, որ նախագահ Իլհամ Ալիևը հնարավոր ամեն բան անում է վտանգը կանխելու համար, սակայն դա նրան այդքան էլ չի հաջողվում: Ալեսգերի խոսքով՝ Ալիևն այս պայքարում մենակ է մնացել, ինչպես և Ռեջեփ Թայիփ Էրդողանը հուլիսի 15-ից առաջ:
Հիշեցնենք, որ հուլիսի 15-ին Թուրքիայում տեղի է ունեցել ռազմական հեղաշրջման փորձ: Դրան հաջորդել են ձերբակալությունները երկրի զինված ուժերում և այլ կառույցներում, փակվել են բազմաթիվ թերթեր, կազմակերպություններ, կենտրոններ, երկրում հայտարարվել է արտակարգ դրություն: Հեղաշրջման փորձի համար Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեղադրում է «Հիզմեթ» («Ծառայություն») կրոնական շարժման հիմնադիր և իր հակառակորդ Ֆեթուլլահ Գյուլենին, ով ներկայում բնակվում է ԱՄՆ Փենսիլվանիա նահանգում:
21:53
21:38
20:33
16:26
16:09
14:35
14:15
13:55
13:39
13:22
13:04
12:59
12:44
12:18
11:55
11:22
10:56
10:42
10:28
09:49
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44