Հայաստանի կառավարության ամենահրատապ հարցը շարունակում է մնալ գերիների և անհետ կորածների գտնվելու վայրը և ճակատագիրը պարզելը: Այդ մասին կառավարության նիստում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ավելացնելով, որ գործադիրն ամենօրյա ռեժիմով աշխատում է այդ ուղղությամբ, բայց կան հարցեր, որոնք անհամատեղելի են հրապարակայնության հետ, որքան շատ հրապարակային լինի, վնաս կլինի գործընթացին:
Նիկոլ Փաշինյանը նշեց նաև, թե կա մեկ գործընթաց, որի մասին խոսելը ցավալի է, դա ԴՆԹ թեստերով մարմինների նույնականացման գործընթացն է:
«Այդ գործընթացն արագացնելու համար համապատասխան սարքավորման երկրորդ հոսքագիծն է ձեռք բերվել, և սարքավորումն արդեն ճանապարհին է: Ցավոք, մի քանի դեպք է եղել, երբ պարզվել է նույնականացումն այդքան էլ ճշգրիտ չի իրականացվել, բայց լինում են այդպիսի դեպքեր, այնպես չէ, որ մենք բարձր որակով չենք անում», – «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց վարչապետը:
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն էլ տեղեկացրեց, որ դա ավելի շատ շտապելու հետևանք է, ոչ թե ԴՆԹ-ով նույնականացնելու:
Դեկտեմբերի 20-ի դրությամբ դատաբժշկական փորձաքննության է ենթարկվել 3248 մարմին: Մարմինների նույնականացման և ճանաչման գործընթացի կազմակերպման համար պատերազմի սկզբից մինչ օրս հարազատներից վերցվել է ընդհանուր առմամբ 1874 ԴՆԹ նմուշ, իսկ մարմիններից 1218 ԴՆԹ նմուշ: Դեկտեմբերի 20-ի դրությամբ մարմինների 718 նմուշ գտնվում է հետազոտման փուլում: Մինչ օրս դատագենետիկական հետազոտության արդյունքում նույնականացվել են 361 մարմին, հետազոտությունները և նույնականացումները շարունակվում են:
20:13
19:57
19:25
19:04
18:44
18:21
18:09
13:23
13:09
12:53
12:03
11:49
11:35
11:18
11:02
17:03
16:45
16:24
16:06
15:43
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03