«Ես չգիտեմ, թե ադրբեջանցիների մոտ ինչ քարտեզ է, սակայն սահմանազատումների և՛ 1920-ական, և՛ 1930-ական, և՛ 1980-ական թվականների որոշումներ կան: Կան հատվածներ, որոնք որոշվել են 1920-ական թվականներին, կան հատվածներ՝ 1930-ական թթ., կան հատվածներ, որոնք որոշվել են 1985 թվականից մինչև 1988թ. հունվարն ընկած ժամանակահատվածում»,- 168.am-ի հետ զրույցում ասաց «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի նախկին տնօրեն Ամատունի Վիրաբյանը: Նա նաև հիշեցրեց, որ եղել են վիճելի չհամարվող հատվածներ, որոնք այդպես էլ մնացել են՝ սկսած 1921 թվականից: «Նախկին ցարական Ռուսաստանի Ելիզավետպոլի և Նոր Բայազետի սահմանները նույնությամբ մնացել են, որովհետև վիճելի չեն եղել, իսկ այն հատվածները, որոնք եղել են վիճելի՝ չէի ասի, որ սահմանազատվել, բայց սահմանագծվել են 1920-ական, 1930-ական և 1980-ական թվականներին: Մինչև ԽՍՀՄ փլուզումը եղել է վարչական սահման, և ցանկացած օր կարող էին այս հատվածը վերցնել, տալ այն հանրապետությանը, նրանց հատվածն էլ վերցնել ու տալ մյուս հանրապետությանը. առանձին փոքր հատվածներ՝ սահմանի վրա, ելնելով տնտեսական շահավետությունից: Հետո սկսվեց արցախյան պատերազմը, ու այդ մասին ընդհանրապես չէին մտածում, իսկ հիմա նոր սկսել են մտածել: Բայց ասեմ, որ սահմանազատումը մեկ օրվա, մեկ ամսվա աշխատանք չէ, տարիներ է տևում: Երկու հանձնաժողովներ պետք է քայլեն և սանտիմետր առ սանտիմետր որոշեն, թե որ քարն ումն է կամ ումը չէ, ու նշաններ տեղադրելով՝ գնան: Դա լուրջ աշխատանք է: 30 տարի է անցել, Հայաստանն ու Վրաստանն անկախ պետություններ են ու մինչև հիմա սահմանազատում չեն իրականացրել կամ իրականացրել են որոշ հատվածներում, այն ավարտված չէ»,- նշեց Ազգային արխիվի նախկին տնօրենը: Նրա փոխանցմամբ՝ ինչպես մենք ենք որպես հաղթող կողմ՝ արցախյան առաջին պատերազմի ժամանակ (1993-94թթ.) առաջ գնացել, այնպես էլ այս անգամ ադրբեջանցիներն են արել: «Խայտառակ պարտված կողմ ենք»,- ասաց Ամատունի Վիրաբյանը: Ազգային արխիվի նախկին տնօրենն ընդգծեց՝ քարտեզները, որոնց վրա գրված են ռեալ սահմանները և վերջնական են, Գլխավոր շտաբի 1944-1945 թվականների քարտեզներ են: Խոսելով վիճելի տարածքների մասին՝ Ամատունի Վիրաբյանը նշեց, որ, օրինակ, Սոթքի ոսկու հանքի հարցը վիճելի չի եղել: «Մի հատվածն անցել է Ադրբեջանի տարածք, և 1944, 1985թթ. եղել է մի երկիր, Ադրբեջանը համաձայնություն է տվել իր տարածքից 500 հեկտարը ևս հանքարդյունաբերության համար օգտագործելու վերաբերյալ: Ես Ադրբեջանի այդ որոշումը մեկ ամիս առաջ տվել եմ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը, ԱԳՆ-ին, Արդարադատության նախարարություն: Երկու բնակավայրերի՝ Որոտանի և Շուռնուխի ճանապարհը խնդիր է: Ցավոք, այդ ճանապարհը երկու հանրապետության սահման է եղել: Այդ ճանապարհով է անցել սահմանը, թե որ կողմով՝ չկա գրված: Այնպես որ՝ հիմա մեծ, ծանր աշխատանքի առջև ենք կանգնած»,- մանրամասնեց Ազգային արխիվի նախկին տնօրենը:
20:13
19:57
19:25
19:04
18:44
18:21
18:09
13:23
13:09
12:53
12:03
11:49
11:35
11:18
11:02
17:03
16:45
16:24
16:06
15:43
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03