Սեպտեմբերի 12-ին Եվրոպայի Խորհրդում ՀՀ մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանը Փարիզում մասնակցել է «Արդյո՞ք Եվրոպայում մարդու իրավունքների պաշտպանության գաղափարն հնացել է» խորագրով բարձրաստիճան համաժողովին, որը նվիրված էր Եվրոպայի Խորհրդի ապագային։
Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ լրատվական ծառայությունից։
Միջոցառմանը, որի նախաձեռնողը ֆրանսիացի պատգամավոր Ռենե Ռուքեն էր, բացման խոսքով հանդես են եկել Ֆրանսիայի Ազգային ժողովի նախագահ Կլոդ Բարտոլոնը, Ֆրանսիայի եվրոպական հարցերով պետքարտուղար Հարլեմ Դեզիրը և ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագարամոնտը։ Բանախոսների թվում էին նաև ԵԽ գլխավոր քարտուղար Թյորբորն Յագլանդը, ԵԽԽՎ նախկին նախագահներ Աննե Բրասյորը և Ժան Կլոդ Մինյոնը և այլ գործող ու նախկին պաշտոնյաներ։
Իր ելույթում դեսպան Հովհաննիսյանը կարևորել է Եվրոպայի խորհրդի ձեռքբերումները և դրա դերակատարությունը Եվրոպայում բնակվող բոլոր անհատների իրավունքների պաշտպանության գործում։ Նա ընդգծել է, որ թեև ԵԽ հիմնադրումից հետո միջավայրը կտրուկ փոխվել է, բայց ԵԽ մանդատը մնացել է նույնը։ Դեսպանը նաև նշել է, որ կազմակերպության առջև ծառացած շատ դժվարություններ թերևս չէին լինի, եթե բոլոր անդամ երկրները ավելի մեծ ջանքեր գործադրեին կանոնադրական նպատակները կյանքի կոչելու ուղղությամբ։
Ելույթ ունեցողները համակարծիք էին Եվրոպայի խորհրդի կարևորության և մարդու իրավունքների պաշտպանության մեխանիզմների բարելավման խնդրում՝ հատկապես հաշվի առնելով Եվրոպայի առջև ծառացած արդի մարտահրավերները, ինչպիսիք են ահաբեկչությունը, արմատականացումը, ատելության սերմանումը և միգրացիան։
17:43
17:29
17:13
16:57
16:48
16:34
16:17
15:58
15:43
15:29
15:14
14:58
14:36
14:22
13:59
13:47
13:34
13:22
13:20
13:09
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:57
09:45
09:34
09:26
09:15
09:02
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02