«Գիտե՞ք խնդիրն ինչում է, երեք ամիս է մենք՝ համայնքների ղեկավարներս ընդհանրապես որևէ կապ չունենք Հայաստանի Հանրապետության կառավարության հետ՝ բացառությամբ ՊՆ-ի և Ազգային անվտանգության ծառայության»,- ԱԺ-ում կազմակերպված «Սահմանամերձ շրջաններում ստեղծված իրավիճակի, առկա խնդիրների, լուծման ուղիների, սահմանների ճշգրտման, պահպանության ևանվտանգության ապահովման հարցերի վերաբերյալ» թեմայով աշխատանքային քննարկման ժամանակ հայտնեց կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանը: Վերջինս նկատեց, որ այդ փաստը խանգարում է իրենց, որպեսզի ունենան ԽՍՀՄ նախկին վարչական ներքին սահմանների փոփոխության մասին փաստաթղթերը՝ ադրբեջանական կողմի հետ բանակցելու համար: Քաղաքապետը հայտնեց, որ մինչև դեկտերմբերի 17-ի դիրքերից հետ քաշվելու հրամանը, իրենց զբաղեցրած բնագծերը գրեթե նույն սահմանին էին եղել, ինչ 1929 թվականը, և դրանով ապահովվել է մարզի բոլոր բնակավայրերի անվտանգությունը: Քաղաքապետը հիշեցրեց, որ անհասկանալի պատճառներով 1929 թվականի այդ հողերը տրվել են Ադրբեջանին և հիմա համայնքապետերը այդ մասին որևէ հիմք չունեն ձեռքի տակ:
«Այն ինչ որ 1929 թվականին զիջվել է Ադրբեջանին, կարելի է ասել, որ մեր համար այսօր կույրաղիք է դառել»,- նկատեց Գևորգ Փարսյանը: Քաղաքապետը պատգամավորներին նաև տեղեկացրեց, որ ներկա դրությամբ Կապանի հատվածում՝ Կարմրաքար կոչվող վայրում, տեղակայված են ռուս սահմանապահները և որոշ թվով ռուս զինվորականներ կան նաև Կապանի և Գորիսի սահմանամերձ գոտիներում:
Աղբյուր` Panorama.am
18:58
17:47
17:26
17:03
15:32
15:21
15:03
14:45
14:18
13:46
13:37
13:24
13:03
12:45
12:22
11:42
11:25
11:14
11:14
10:47
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55