«ՎԵՏՕ» հասրակական նախաձեռնության ղեկավար Նարեկ Մալյանը գրում է. «Հարգելի ոստիկաններ, այս գրառումը հատուկ ձեզ համար է: Հոկտեմբերի 3-ին Շուշիի մշակույթի տունը ռմբակոծվեց իսրայելական Lora հրթիռով: Մշակույթի տանը այդ պահին գտնվում էին հարյուրավոր ձեր ծառայակից ընկերներ Տավուշի, Լոռու և Շիրակի ռեգիոնալ վարչությունից: Այդ ոստիկանները հիմնականում «թաղայիններ» էին ու անչափահասների տեսուչներ: Նրանք զորքերից չէին, բայց նրանց ավտոբուսներով խաբելով կամավորական աշխատանքների անվան տակ քշել էին Շուշի, որտեղից էլ առանց որևէ նախապատրաստության պատրաստվում էին ուղարկել առաջնագիծ: Հրթիռի հարվածից տեղում զոհվեցին 21 ոստիկաններ ևս մեկը՝ Թովմասյան Հակոբը հետո մահացավ հիվանդանոցում, հարյուրավոր ոստիկաններ վիրավորվեցին ու դարձան հաշմանդամ: Զոհերի թաղումներից ամիսներ անց իշխանությունը հրաժարվում էր զոհված ոստիկանների անունները հրապարակել և գրանցել որպես մարտական զոհ, որպեսզի խուսափեն զոհերի ընտանիքներին փոխհատուցում տալուց: Դա այն իշխանությունն է որին ոստիկաններից ոմանք այսօր փողոցում «պաշտպանում» են: Զոհվածների մեջ է Տավուշի ռեգիոնալ վարչությունից Վահե Ղազարյան անունով ոստիկանը, ով ոստիկանության պետ Վահե Ղազարյանի ազգականն է: Մի սարսափելի փաստ ևս ի լուր աշխարհի հայտնեմ: Շուշիի մշակույթի տանը հրթիռակոծումից հետո անհետ կորել է Ամասիայի միլպետը՝ Արմեն Ղազարյանը: Նա ուղղակի անհետացել է և որոնումները անարդյունք էին: 22 զոհ, 1 անհետ կորած, հարյուրավոր վիրավորներ ու այդ ամենը իշխանությունը ամիսներ շարունակ թաքցրել է արծրունասյունեական հաղԴելու ենք քարոզի տակ: և սա միայն մեկ դրվագով, պատերազմի ընթացքում զոհված ոստիկանները հարյուրներով են ու բոլորին այսպես տարել կոտորել են, որովհետև դավաճանը ատում է ոստիկաններին: Սա է իրականությունը, ինքներդ որոշեք շարունակե՞լ պաշտպանել ձեր ծառայակից եղբայրներին կոտորելու տարած ու դա հանրությունից թաքցրած դավաճանին, թե ոչ: Ի դեպ որևէ ոստիկան չարժանացավ Եռաբլուրում թաղվելու»:
17:47
17:27
17:04
14:03
17:59
17:55
17:39
17:27
17:04
16:46
16:23
16:05
13:38
13:07
12:33
12:06
09:44
09:27
00:00
16:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44