Այսօր՝ Սյունիքում ստեղծված իրավիճակի քննարկման ժամանակ, ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանը հեռախոսով կապ հաստատեց Շուռնուխի գյուղապետ Հակոբ Արշակյանի հետ՝ հասկանալու, թե ինչ իրավիճակ է այնտեղ։ «Վերջին գործողությունը, որ մեզ մոտ կատարվել է, ճանապարհի հատվածի չափագրում է եղել: GPS-ով նշեցին ու գնացին։ Այդ աշխատանքներն արել են թուրքի, ռուսի և մեր ազգային անվտանգության միջոցներով»,- ասաց Հակոբ Արշակյանը։ Արման Աբովյանը հետաքրքրվեց, թե բացի ԱԱԾ-ից այլ մարդիկ, օրինակ՝ Կառավարությունից, չե՞ն եղել չափագրման ժամանակ։ Ի պատասխան Հակոբ Արշակյանն ասաց՝ ոչ։ «Ես մեր ազգային անվտանգության աշխատակցին հարցրել եմ, թե արդյո՞ք իմ ներկայությունն այնտեղ պարտադիր է, ինքն էլ պատասխանել է՝ ոչ»,- նշեց Շուռնուխի գյուղապետը։ Արման Աբովյանն էլ հարցրեց, թե Շուռնուխի ո՞ր հատվածն է մնում թշնամուն։ «Դեռ տարածքներ չենք հանձնել ադրբեջանցիներին, սահմանապահների էլ չենք տեսնում։ Դեռևս չեն մոտեցել մեր հատվածին։ Հիմնական մայրուղու ձախ մասը, որ դեպի Կապան է գնում, ամբողջությամբ վիճելի տարածք է»,- ներկայացրեց Հակոբ Արշակյանը։ Արման Աբովյանը նշեց, որ լուրեր կան, թե Շուռնուխի 10-12 տուն մնում է թշնամու տարածքում, որին արձագանքելով, Հակոբ Արշակյանն ասաց, որ բացի 12 բնակելի տներից, այդ տարածքում է մնում նաև «Փոստի» հին շենքը։ «Բայց կողքից ասում են, որ գյուղի վերջին տունը մնում է մեր սահմանում։ Դեռ ոչ մի տեղեկություն չունենք, երևի քննարկման փուլ է»,- նկատեց նա։ Հեռախոսազրույցի վերջում Շուռնուխի գյուղապետը խնդրեց ԱԺ պատգամավորներին, որ ավելի աչալուրջ լինեն. «Ռուսաստանի հետ մի բան արեք, թող մեր հողը մնա մեզ»։
Աղբյուր` Panorama.am
18:58
17:47
17:26
17:03
15:32
15:21
15:03
14:45
14:18
13:46
13:37
13:24
13:03
12:45
12:22
11:42
11:25
11:14
11:14
10:47
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55