Թբիլիսում մեկնարկած հունահռոմեական ոճի ըմբշամարտի 2016 թ. աշխարհի պատանեկան առաջնության մրցումային 1-ին օրը 50, 54, 58, 63 և 100 կգ քաշային կարգերի 105 ըմբիշներ խաղարկել են ստուգատեսի առաջին 5 մեդալների հավաքածուները:
Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի պաշտոնականկայքը, մարզաձևի ՀՀ պատանեկան հավաքականի գլխավոր մարզիչ Գագիկ Խաչատրյանի ղեկավարությամբ մրցագորգ ելած մեր 5 պատվիրակներից առավել հաջող էր 63 կգ քաշային կարգում 23 ըմբիշների պայքարին մասնակցած Հրաչյա Պողոսյանի ելույթը: Նա 1/16-րդ և 1/8-րդ փուլերում միևնույն` 8:0 հաշվով համոզիչ հաղթանակներ է տոնել նախ ադրբեջանցի Ջավիդ Միրալաևի, ապա նաև ուկրաինացի Վասիլ Պանասյուկի նկատմամբ, և իրավունք է ստացել հանդես գալու քառորդ եզրափակչում:
Այստեղ նրա մրցակիցն իրանցի Յուսեֆ Ֆաթհիին էր: Լրաված ու դրամատիկ ընթացք ունեցած մրցամարտում 2:1 հաշվով հաղթել է իրանցին, ով էլ հետագայում դարձել է աշխարհի չեմպիոն՝ եզրափակչում հաղթելով ռուսաստանցի Սերգեյ Ստեպանովին: Պողոսյանը հնարավորություն է ստացել հանդես գալու սփոփիչ փուլում: Այստեղ նա համոզիչ առավելությամբ՝ 8:0 հաշվով առավելության է հասել պորտուգալացի Դանիել Դե Մորաիս Կաի նկատմամբ, իսկ երրորդ տեղի համար պայքարում 5:3 հաշվով հաղթել է ճապոնացի Ռիոմա Անրակուին` արժանանալով բրոնզե մեդալի:
Մյուս 4 քաշային կարգերում ՀՀ ներկայացուցիչների ելույթները համեստ էին: 58 կգ քաշային կարգում Տիգրան Մինասյանը 8:0 հաշվով 2 համոզիչ հաղթանակ է տոնել, իսկ հետո քառորդ եզրափակչում 1:12 հաշվով տանուլ է տվել ռուսաստանցի Աբդուլվահաբ Ասաինովի հետ մրցամարտը: Վերջինս իր հերթին կիսաեզրափակչում 1:9 հաշվով պարտություն է կրել մոլդովացի Վալենտին Պետիչից, որն էլ Մինասյանին զրկել է բրոնզե մեդալի համար պայքարելու հնարավորությունից: Պետիչը աշխարհի չեմպիոնի կոչումը վիճարկել է իրանցի Մոհամադ Մոխթարիի հետ ու հաղթել: Տիգրան Մինասյանը 25 մասնկիցների պայքարում զբաղեցրել է 6-րդ հորիզոնականը:
Մեծ էին սպասելիքները պատանիների 2016 թ. Եվրոպայի չեմպիոն, 54 կգ քաշային Շանթ Խաչատրյանից: Նա 1/8-րդ փուլում 8:0 հաշվով լեհ ըմբիշ Ֆիլիպ Պետրոզնյակին հաղթելուց հետո քառորդ եզրափակչում չի կարողացել հաղթահարել ռուսաստանցի Անար Մանսուրովի արգելքը, ում զիջել է 2:6 հաշվով: Վերջինս կիսաեզրափակչում 3:5 հաշվով տանուլ է տվել թուրք ըմբիշ Քերեմ Քամալին, իսկ դա Խաչատրյանին զրկել է բրոնզե մեդալի համար պայքարելու հնարավորությունից: Եզրափակչում հանդիպել են Քամալն ու տանտերերի ներկայացուցիչ Լերի Աբուլաձեն: Վրացի ըմբիշն ավելի ուժեղ է գտնվել: Խաչատրյանը 20 մասնակիցների մրցավեճում հանգրվանել է 8-րդ տեղում:
Պատանիների 2016 թ. Եվրոպայի փոխչեմպիոն Սամվել Գրիգորյանն (50կգ) ու գերծանր՝ 100 կգ քաշային Հովհաննես Մաղաքյանն անհաջողության են մատնվել իրենց առաջին իսկ մենամարտերում և դուրս են մնացել հետագա պայքարից:
21:36
21:12
20:45
20:20
18:05
17:46
17:23
17:08
16:45
16:24
15:52
15:34
15:14
14:33
14:14
13:45
13:03
12:49
12:24
12:09
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02