Արթուր Ավետիսյան… Զինվորների սիրելի «Դոկտորը», մայորն ու ընկերը… Հերոսի մասին է պատմում Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը. «Արթուր Ավետիսյանը Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի Ստոմատոլոգիական ֆակուլտետի շրջանավարտ է: Երկար տարիներ եղել է Արմավիրի Մարշալ Բաղրամյանի անվան ուսումնական զորամասի բուժծառայության պետը: 2016 թվականի Ապրիլյան պատերազմի կամավոր մասնակիցներից է: Արցախյան վերջին գոյամարտի հենց առաջին օրը Արթուրը «Սև հովազ» ջոկատի կազմում կամավոր մեկնեց առաջնագիծ: Հոկտեմբերի 7-ին նա իր 48-ամյակը նշեց դիրքերում՝ առաջնագծում: Ընկերոջ՝ Հրաչ Դավթյանի փոխանցմամբ՝ Արթուրն ասում էր, որ կյանքում չի մոռանա իր ծննդյան այդ օրը: «Շատ ուրախ էր, աչքերը փայլում էին: Նույնիսկ մի քանի անգամ փչեց տորթի մոմերը», - հիշում է ընկերը: Սակայն Արթուրի ուրախությունը կարճատև էր. հոկտեմբերի 15-ին նա զոհվեց թշնամու անօդաչու թռչող սարքի հարվածից: Արթուրը 2 դուստր ունի. մեծ աղջիկը՝ 15-ամյա Ալլան, ապագա բժշկուհի է, հայրենասեր հոր օրինակով կյանքեր պիտի փրկի, իսկ փոքրիկը՝ 7-ամյա Սոֆին, այլևս չի հարցնում, թե երբ է հայրիկը տուն գալու. նա այս հարցի պատասխանն արդեն գիտի… Կինը՝ Արփինե Ավետիսյանը, պատմում է, որ Արթուրը վայելում էր բոլորի հարգանքը: «Բոլոր իրեն ճանաչողները կարող են դա փաստել: Արթուրը շատ նվիրված էր իր աշխատանքին: Եթե զինվորներից մեկը ջերմություն էր ունենում, ամբողջ ընտանիքով անհանգիստ էինք լինում. շատ էր սիրում իր զինվորներին», - նշում է Արփինեն: Դուստրերի մեջ դեռ փոքրուց Արթուրը սերմանում էր հայրենասիրություն: «Մեծ աղջիկս անգամ զորամաս էր գնացել հայրիկի հետ՝ բուժկետի զորքի Ամանորը շնորհավորելու: Հիմա Ալլան ասում է. «Շատ լավ բժիշկ պետք է դառնամ, որ հայրիկիս անունը բարձր պահեմ», - ավելացնում է կինը: Ծառայակից ընկերը՝ ենթասպա Արմեն Ասլանյանը, պատմում է. «Տասը տարի միասին ենք ծառայել: Արթուրը լավ մարդ էր ու լավ բժիշկ: Հեշտությամբ ախտորոշում էր ցանկացած հիվանդություն և արագորեն բուժում նշանակում»: Արթուրի շփման շրջանակն, ընկերոջ խոսքով, շատ մեծ էր, և բոլորի կողմից նրա մարդ տեսակը գնահատված էր: Մյուս ընկերը՝ 30-ամյա Հրաչ Դավթյանը, որն Արմավիրի դպրոցում ֆիզիկական կուլտուրա է դասավանդում, նշում է, որ Արթուրն իր համար ավագ եղբայր էր: «Ինձ միշտ զերծ էր պահում վտանգավոր քայլերից: Հոկտեմբերի 5-ին, երբ միասին ռազմաճակատում էինք, ինձ շնորհավորեց Ուսուցչի օրվա առթիվ: Շատ նրբանկատ էր, հավատարիմ, ամեն ինչ հիշում էր, միշտ լավատես էր ու երբեք չէր տրտնջում», - ավելացնում է ընկերը: Անմահ հերոս Արթուր Ավետիսյան… Խոնարհվում ենք…»։
Աղբյուր` Panorama.am
18:58
17:47
17:26
17:03
15:32
15:21
15:03
14:45
14:18
13:46
13:37
13:24
13:03
12:45
12:22
11:42
11:25
11:14
11:14
10:47
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55