Սյունիքի մարզի Գորիս-Կապան ավտոճանապարհին` Թասի ոլորանների մոտ չհասած Շուռնուխ գյուղ, ադրբեջանցիները այսօր ռուսների ուղեկցությամբ հայտնվել են խցանման մեջ: Այս մասին NEWS.am-ին հայտնեց Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանը: «Գորիս-Կապան ճանապարհի այդ հատվածի ողջ երկայնքով կանգնած էինիրենք, շատ-շատ էին, ռուսների ուղեկցությամբ էին գնում: Հայկակասն քաղաքացիական մեքենաներ էին մեկ էլ կանգնած, որոնց ոչ մի ուժային կառույցի ներկայացուցիչ չէր ուղեկցում: Ադրբեջանցիներն ավելի անվտանգ էին իրենց զգում, ինչպես իրենց երկրում, մեքենաներից դուրս էին եկել, իսկ մեր քաղաքացիները մեքենաների մեջ էին, իրենց ապահով չէին զգում»,- ասաց նա`հավելելով, որ Գորիս-Կապան ճանապարհհի այդ հատվածը բացարձակ անվտանգ չի: Փոխքաղաքապետի խոսքով` նրանք գալիս էին Շուռնուխում սահմանզատում կատարելու, սակայն նրանց հող հանձնող չկա: «Երեւի եկել էին, որ հողերը ընդունեին, բայց իրենց հող հանձնող չկա, տեր չունի էս երկիրը, ամբողջ օրը այսպես թուրքերի հետ բանակցում ենք մենք: Նիկոլ Փաշինյանի պատկերացրած ու մեր պատկերացրածը Հայաստանը լրիվ տարբերվում է, որտեղ է սահմանը ինքը մինչեւ հիմա չի պատասխանել, այսինքն` իր համար այնտեղ, որտեղ թուրքը կցանկանա վերցնել: Շուռնուխ գյուղի 1958 թվականի քարտեզ ունենք, որտեղ երեւում է, որ դա հայկական հող է, այս գործընթացը ապիօրինի է ու հողը ծախել են, ոչ մեկին էլ հետաքրքիր չէ այդ գյուղի ճակատագիրը»,- ասաց նա:
Մենուա Հովսեփյանի խոսքով` Նիկոլ Փաշինյանը փոխանակ սահմանային գյուղերի խնդիրների մասին մտածի, մտածում է արտահերթ ընտրությունների մասին է մտածում: «Ինքը հիմա ընտրության մասին է մտածում, փոխանակ իր հողերի մասին մտածի, իր հայրենիքի մասին մտածի: Ինքը անհայրենիք մարդ է, այդ ընտրությունների ժամանակ մենք Լեռնահայաստան կհայտարարանենք, ինքը պատասխան է տալու նրա համար, ինչ որ Սյունիքում է կատարվում այսօր»,- ընդգծեց նա:
18:58
17:47
17:26
17:03
15:32
15:21
15:03
14:45
14:18
13:46
13:37
13:24
13:03
12:45
12:22
11:42
11:25
11:14
11:14
10:47
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55