ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն գեներալ-մայոր Կարեն Սարգսյանի շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ ԱԻՆ աշխատակցի մասնագիտական տոնի կապակցությամբ. «Փրկարար ծառայության հարգելի աշխատակիցներ Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության ամբողջ անձնակազմի և անձամբ իմ անունից, ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Ռուսաստանի Դաշնության փրկարար ծառայողի օրվա կապակցությամբ: Փրկարարի առաքելությունը մարդասիրական է և մեր աշխատանքը միտված է միայն ու միայն մարդկային կյանքեր փրկելու, բնական և տեխնածին աղետների դեմ պայքարելու և դրանք կանխարգելելու ուղղությամբ: Սա է մեր կյանքի խնդիրը: Ուստի, փրկարարների ամենօրյա աշխատանքը արժանի է խորին հարգանքի: Ցանկանում եմ առանձին շնորհակալական խոսք ասել ՌԴ Քաղաքացիական պաշտպանության, արտակարգ իրավիճակների և աղետների հետևանքների վերացման նախարար պարոն Եվգենի Զինիչևին, Արցախում մարդասիրական առաքելության պատասխանատուներին՝ ի դեմս փրկարարական կազմավորումների դեպարտամենտի տնօրեն գեներալ-լեյտենանտ Իգոր Կուտրովսկուն, Արցախում խաղաղապահ առաքելության զորակազմի հրամանատար գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովին և բոլոր այն մարդկանց, ովքեր այս ծանր ու դժվար օրերին հետպատերազմական Արցախի կողքին են: Մեր ծառայության հետ արդեն մեկ ու կես ամսվա համագործակցությունը ոչ միայն օր օրի ավելի է ամրապնդվում, այլև շոշափելի տեղաշարժ է նկատվում: Երկու գործընկեր կառույցների միջև փոխգործակցության արդյունքում, օրեր առաջ Ացախի ԱԻ ծառայության նյութատեխնիկական բազան համալրվեց ժամանակակից փրկարարական տեխնիկայով և մեքենաներով, ինչի համար ևս մեկ անգամ շնորհակալություն բոլորիդ: Բոլոր ստորաբաժանումներում համագործակցությունը կշարունակենք նաև առաջիկայում: Կարծում եմ փորձի փոխանակումը կնպաստի փրկարար ծառայության աշխատանքի արդյունավետությանը: Մենք երախտապարտ ենք նաև խաղաղապահ առաքելության զինանձնակազմին, որոնք ամեն կերպ աջակցում են անվտանգության ապահովմանը: ՌԴ ՊՆ սակրավորական ջոկատները Արցախի սակրավորական խմբերի հետ համատեղ շարունակում են հայտնաբերել և ոչնչացնել չպայթած զենք-զինամթերքը՝ ապահովելով քաղաքացիների անվտանգությունը: Թույլ տվեք ևս մեկ անգամ շնորհավորել բոլորիդ մասնագիտական տոնի կապակցությամբ. թող ամեն մի փրկարարական առաջադրանք կատարվի հաջողությամբ և ունենա արդյունավետ ավարտ: Շնորհակալ ենք փրկված կյանքերի համար. Խաղաղ երկինք Ձեզ և Ձեր ընտանիքներին: Հարգանքներով ԱԻ պետական ծառայության տնօրեն գեներալ-մայոր Կարեն Սարգսյան»:
18:58
17:47
17:26
17:03
15:32
15:21
15:03
14:45
14:18
13:46
13:37
13:24
13:03
12:45
12:22
11:42
11:25
11:14
11:14
10:47
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55